Միաժամանակ, հայաստանցիների միայն 22 տոկոսն է ցանկություն է հայտնել ապրել այնպիսի պետությունում, որը կկառավարվի Ստալինի տիպի գործչի կողմից:
Իոսիֆ Ստալինի մահվանից անգամ 60 տարի անց էլ ամեն չորրորդ հայաստանցին դրական վերաբերմունք ունի 20-րդ դարի ամենադաժան բռնապետերից մեկի համբավն ունեցող այս գործչի հանդեպ: Սա են վկայում Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամի օրերս հրապարակած հետազոտության արդյունքները:
Հեղինակավոր այս հետազոտական կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալն ի մի է բերել Ռուսաստանի եւ Հարավային Կովկասի երեք պետությունների բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքները` արձանագրելով. - «Մահվանից 60 եւ Խորհրդային Միության փլուզումից 20 տարի անց էլ Ստալինն այդպես էլ վերջնականապես չի հանձնվել պատմության դատին»:
Ստացված արդյունքների մի մասը դե Վաալը բնութագրում է որպես ցնցող` նշելով. - «Հայաստանի բնակիչների 38 տոկոսը համոզված է, որ իրենց երկիրը Ստալինի նման ղեկավարի կարիք ունի, որն ի վիճակի կլինի կարգուկանոն հաստատել: Հարկ է նկատել, որ այս ցուցանիշը դիտարկված չորս պետություններում ամենաբարձրն է»։ «Հայաստանցիների 55 տոկոսը համոզված է, որ Ստալինն իմաստուն ղեկավար էր», - հավելում է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբանը։
Հարցման համաձայն` հայաստանցիների 23 տոկոսը պնդել է, որ Ստալինի իշխանության տարիներին իրականացված բռնաճնշումները «քաղաքական անհրաժեշտություն էին, որոնք կարելի է արդարացնել` հաշվի առնելով այդ ժամանակաշրջանի քաղաքական իրավիճակը»: Այս տեսակետին չի համաձայնել հայաստանցիների 55 տոկոսը:
Թոմաս դե Վաալը նկատում է, որ անցկացված հետազոտությունը նաեւ որոշակի հակասական արդյունքներ է վերհանել: Չնայած բոլոր դրական կողմերին, որ Ստալինի գործունեության մեջ նկատում են հայաստանցինեը, այնուհանդերձ, նրանց միայն 22 տոկոսն է, որ ցանկություն է հայտնել ապրել մի այնպիսի պետությունում, որ կկառավարվի Ստալինի տիպի գործչի կողմից:
Հարցված հայաստանցիների 69 տոկոսը համաձայն է այն պնդմանը, որ Ստալինը դաժան բռնապետ էր: Դրա հետ մեկտեղ, հարցված հայաստանցիների նույն 69 տոկոսը համոզված է, որ «չնայած խորհրդային բռնապետի թույլ տված բոլոր սխալներին` Ստալինի ամենակարեւոր ձեռքբերումը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակն էր»:
Հարավային Կովկասում ամենադրականը Ստալինի նկատմամբ տրամադրված է Վրաստանի բնակչությունը, ինչը, հետազոտողների կարծիքով, հիմնականում նրա վրացական ծագման արդյունք է: Վրացիների 45 տոկոսը դրական է վերաբերվում Ստալինին, 68 տոկոսն էլ համոզված է, որ նա իմաստուն ղեկավար էր:
Ստալինի նկատմամբ դրական է տրամադրված ռուսաստանցիների 28 եւ ադրբեջանցիների 21 տոկոսը: