Րաֆֆի Հովհաննիսյանը կդիմի ՍԴ

Սահմանադրական դատարանը նիստի ժամանակ, արխիվ

Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը որոշել է դիմել Սահմանադրական դատարան :

Օրենքով սահմանված վերջնաժամկետից մեկ օր առաջ ընդդիմադիր թեկնածուի շտաբը հայտարարեց, թե մարտի 4-ին, ժամը 17:30-ին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները Սահմանադրական դատարան կհանձնեն հայց, որով պահանջվում է վավերացնել եւ ամրագրել «ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները եւ չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը»:

Ընդդիմադիր շտաբը նաեւ հաղորդում է, որ ՍԴ դիմելուց հետո` ժամը 18.00-ին, Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակը եւ իրավախորհրդատուները Սահմանադրական դատարանի առջեւ կտան բաց մամլո ասուլիս: