«Ժառանգության» առաջնորդը Հայաստանի նախագահին, ինչպես նաեւ վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին մարտի 5-ին հրավիրում է Ազատության հրապարակ` հրաժարական տալու։
Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 5-ին` իր հաջորդ հանրահավաքին նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրում է Ազատության հրապարակ` ճանաչելու ժողովրդի հաղթանակը եւ ինքնաբացարկ` հրաժարական տալու: Շաբաթ օրը Երեւանի Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն ասաց, թե քանի մինչեւ հիմա Սերժ Սարգսյանից չի ստացել որեւէ առաջարկ` լուծելու ժողովրդի պահանջը, նախագահը պետք է հրապարակ գա։
«Հրավիրում եմ պարոն Սարգսյանին, չնեղանաք, ես էլ քննադատ եմ, ես էլ գիտեմ, թե որ երկրում ենք ապրում, բայց հարգանքով հրավիրում եմ, որ գա այստեղ` հանրապետության կենտրոնակայան Ազատության հրապարակ, եւ ճանաչի հայ ժողովրդի հաղթանակը, որ նա հայ ժողովրդի պահանջով, ոչ թե իմ` Րաֆֆու, Հայաստան, այո` Արցախ, այո` եւ Սփյուռք, միասնական ժողովրդի պահանջով ինքը ինքնաբացարկ տա մինչեւ ապրիլի 9-ը։ Ինքնաբացարկ տվեք, պարոն Սարգսյան», - հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը։
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` իրավիճակը շատ լուրջ է, խաղ չէ, եւ եթե Սերժ Սարգսյանը չի ցանկանում խորացնել այս համազգային տագնապն ու խաթարել համապետական զարթոնքը, պետք է անհապաղ հրաժարական տա։
«Եթե հարգում է սեփական ընտանիքին, սիրում է մեր հայրենիքին, եւ ես կասկած չունեմ, նվազագույն բարոյականություն, ազգային ինքնագիտակցություն ունի, ինքը պիտի գա եւ թույլ չտա, որ ժողովուրդը երկար սպասի։ Եվ հանկարծ չանի, որ այս շենքի մեջ` մեր ժողովրդական տան մեջ, ապրիլի 9-ին ինքը սուրբ Աստվածաշնչի վրա կեղծ երդում տա եւ փորձի թագավորել իրեն չճանաչող ժողովրդի վրա», - ասաց Հովհաննիսյանը։
«Դավայտե, Սերժ Սարգսյան, եկեք երդվեք», - ասում էր Ժառանգության առաջնորդը` Ազատության հրապարակի ամբիոնից դիմելով նախագահին, միաժամանակ զգուշացնելով, որ դա հանգեցնելու է ժողովրդի հերթական ողբերգությանը։ «Սա վերջնագիր չէ, եթե դա արեց, թող ինքը եւ իր իսկ զինակիցները` արդեն դե ֆակտո նախկին իշխանությունները, հասկանան, որ դա բերելու է մեր ժողովրդի հերթական ողբերգության։ Ոչ թե արյան ողբերգության` երբեք, բայց ժողովրդին հեգնելու, կեղծելու, դատարկ հրապարակի վրա իշխելու ողբերգության։ Եթե Դուք այդպես ուզում եք, պարոն Սարգսյան, հարգանքով հանդերձ, եթե ուզում եք` դավայտե, եկեք երդումդ արեք այստեղ», - հայտարարեց Հովհաննիսյանը։
Այսօրվա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե մինչեւ հրապարակում կձեւավորվի ապագա իշխանությունը, նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է գա Ազատության հրապարակ` հաշվետվություն ու պատասխան տալու երկրում ստեղծված իրավիճակի համար` «աղքատության, անգործության, անարդարության, արտագաղթի, մենաշնորհների, փոքր եւ միջին, ընտանեկան բիզնեսների խեղդման, մեր բնության խեղման»։ «Թեղուտի վերջին որոշումը` դրա ապացույցը. ամոթ Ձեզ Թեղուտի վերջին որոշման համար», - ասաց նա` շարունակելով. - «Եկեք հաշվետվություն տվեք նաեւ մեր ուժային եւ դատական իշխանությունների, գործակալությունների անարդարությունների, հակապետական, հակասահմանադրական պահվածքի համար, հարկային, մաքսային տեռորի համար։ Եկեք այստեղ, ունեցեք այդ բարությունը, քրիստոնեությունը, քաղաքացիականությունը` գալ եւ ժողովրդի հետ հայացք կիսել եւ հաշվետվություն տալ Հայաստանի հաղթական ժողովրդին»։
Երրորդ կամ, ինչպես Հովհաննիսյանն ասաց, առայժմ երրորդ պաշտոնյան, որին նախագահի նախկին թեկնածուն հրավիրում է Ազատության հրապարակում հրաժարական տալու, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, ով, հիշեցնենք, մայրաքաղաքի ավագանու առաջիկա ընտրություններում եւս գլխավորելու է Հանրապետական կուսակցության ցուցակը։ «Հրաժարական տվեք, որովհետեւ Դուք` որպես ազնվական ընտանիքի որդի, հեգնել եք ժողովրդի իրավունքը, հավաքել եք ուսուցիչներին դպրոցների մեջ, խախտում եք ապահովել, հրաժարական տվեք եւ եկեք էստեղ հաշվետվություն տվեք ժողովրդին», - հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը։
«Կտեսնենք` ով է այն տղամարդը, քաղաքացին, ով կգա ներողություն կխնդրի ու հրաժարական կտա», - ասաց ընդդիմադիր առաջնորդը:
Ներկայացնելով այս պահանջները` Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ իրեն մեղադրում են ծրագիր չունենալու, անհստակության մեջ, ասաց` «իմ ծրագիրը մեկն է` ողջ հայ ժողովրդի մասնակցությամբ պաշտպանել ժողովրդի իրավունքը, ի կատար ածել պահանջը»:
«Սա շախմատ չէ, մեր դեմ խաղ չկա», - ասում էր «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ շարունակում է խորհրդակցությունները, խոստանալով երկուշաբթի օրը հայտնել` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմելո՞ւ է Սահմանադրական դատարան, թե՞` ոչ։ «Եվ եթե հանկարծ որոշենք դիմել Սահմանադրական դատարան, սա համարեք Սահմանադրական դատարանի վերջին շանսը, վերջին հնարավորությունը, բոլոր դատավորներին` անուն առ անուն, Սահմանադրություն կիրառելու եւ ժողովրդի առջեւ սպիտակերես, պարզերես դուրս գալու համար», - հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը։