Ոստիկանությունը փետրվարի 18-ին՝ Հայաստանի նախագահի ընտրության օրը, ստացած 75 ահազանգերից 38-ի նյութերով մերժել է հարուցել քրեական գործ, 4 ահազանգով հասցեագրված նյութեր են ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն, 1 նյութ միացվել է ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ընտրախախտումների փաստով հարուցված քրեական գործին:
«Ազատություն» ռադիոկայանը փորձել է պարզել, թե ինչ դեպքերում գործեր չեն հարուցվել։ Մասնավորապես, ըստ Ոստիկանության պաշտոնական կայքի՝ փետրվարի 18-ին ժամը 23:40-ին Երեւանի ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ 9/1 ընտրատեղամասում վստահված անձի հաղորդման համաձայն՝ տեղի է ունենում կրկնակի քվեարկություն, թեեւ օրենքով բոլոր տեղամասերը փակվում են ժամը 20։00-ին: Ոստիկանության Էրեբունու բաժնում այս հաղորդման հետեւանքը եղել է քրեական գործ չհարուցելը՝ «հանցագործության բացակայություն» հիմնավորմամբ:
Ազգային ժողովի «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ մասնավորապես այս օրինակը վկայում է Ոստիկանության անգործության մասին։
Հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործեր չեն հարուցվել նաեւ Մասիսում լցոնման, Ճոճկանում, Լճափում, Գյումրիում եւ մի շարք այլ բնակավայրերում ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգերի առնչությամբ:
Արագածոտնի մարզի քննչական բաժինը քրեական գործ չի հարուցել Նազրվան եւ Օհանավան գյուղապետերի մասնակցությամբ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու հարկադրանքի վերաբերյալ ահազանգերի կապակցությամբ։
Քվեարկության օրը Արարատի մարզում դիտորդական առաքելություն իրականացրած «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունն անցյալ շաբաթ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով էր դիմել՝ պահանջելով ընտրախախտումների վերաբերյալ նյութերն ուղարկել իրավապահներին: Այդ դիմումը, սակայն, ընտրատարածքայինը մերժել էր 10 րոպե տեւած նիստում՝ առանց ուսումնասիրելու դիտորդների պնդումների մասին վկայող տեսագրությունները: Երեկ տեղական դիտորդական կազմակերպությունն ընտրատարածքայինի որոշման վերաբերյալ բողոք է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Մալաթիայում լցոնման, Աջափնյակում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի բուկլետների բաժանումը խոչընդոտելու կապակցությամբ գործերով է ներգրավված փաստաբան Սեդա Սաֆարյանը:
«Եթե 2008 թվականի զարգացումների ընթացքում ես նկատում էի, որ նախաքննական մարմինները ակնհայտ նկատելի էին դա անում, շատ ընդգծված պաշտպանողականություն եւ հովանավորչություն իշխանական թեւին, ապա հիմա ընդամենը փոխվել է նախաքննական մարմնի վարքագիծը եւ ամեն ինչ արվում է, որպեսզի այդ գործերը փակուղի մտնեն եւ քրեական գործեր չհարուցվեն», - ասում է փաստաբանը։
Հավելենք, որ մինչ օրս դատարան է ուղարկվել հետընտրական բողոքներին վերաբերող երկու քրեական գործ՝ ոստիկանության Շենգավիթի բաժնից: Երկու անձ մեղադրվում է ուրիշի փոխարեն քվեարկելու եւ այլ անձի փոխարեն քվեարկելու մեջ: