Տարոն Մարգարյանը կգլխավորի ՀՀԿ ցուցակը Երեւանի ավագանու ընտրություններում

Your browser doesn’t support HTML5

Երեւանի ավագանու՝ մայիսին կայանալիք ընտրություններում Հանրապետական կուսակցության ցուցակը կգլխավորի Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այսօր ուշ երեկոյան կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարզամանովը: