Նախագահի նախկին թեկնածուն Ֆեյսբուքի միջոցով հայտարարություն է տարածել` իր դժգոհությունն արտահայտելով մահափորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի ընթացքից:
«Մահափորձը հետաքննողները իրենց տարօրինակ են պահում, կատարողներին բացահայտել են, բայց ոչ մի առաջնթաց: Երեւի բավարար անկախություն չունեն: Դա կարող է նաեւ վտանգավոր լինել», - իր էջում գրել է Հայրիկյանը:
Թե ինչ վտանգի մասին է խոսում նախկին թեկնածուն, պարզել չհաջողվեց: Նա հիմա առողջական վիճակի պատճառով հրաժարվում է շփվել լրագրողների հետ:
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամուլի ծառայության ղեկավար Արծվին Բաղրամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ թեեւ Հայրիկյանի հայտարարությանը ծանոթ է, բայց ոչինչ չի կարող ասել, քանի որ ամեն ինչ նորմալ ընթանում է: Հիմա գործը գտնվում է նախաքննական փուլում:
Հայրկյանը անդրադարձել է նաեւ Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակին: Նա գրել է, որ ասելիք ունի, սակայն այն կհետաձգի, քանի որ «ասողին լսող է պետք, եւ՝ արժանավոր լսող»:
«Չմտածեք, թե ձեռքերս լվանալու եմ, ուզեմ էլ, չեմ կարող», - գրել էր Հայրիկյանը:
Ի դեպ Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը գնալով վատանում է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նախկին թեկնածուի օգնական Վրեժ Զատիկյանը:
Երեկ Ֆեյսբուքի իր էջում Հայրիկյանը գրել էր, որ երազում է այն օրվա մասին, երբ աջ ձեռքով կկարողանա գրել եւ կմոռանա իրեն սպանող ցավերը:
Հենց ցավերն են պատճառը, որ նախագահի նախկին թեկնածուն այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Կարմիր Խաչի հիվանդանոց: Չի բացառվում, որ բուժման նպատակով նա նաեւ արտասահման մեկնի, թեեւ այս պահին նման ցանկություն չունի: