Հայաստանի նախագահական ընտրություններին հաջորդած դասադուլները ակտիվորեն քննարկվում են սոցիալական ցանցերում:
Երեւանի պետհամալսարանի դասախոս Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում խստորեն դատապարտել է երեկ համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց դասադուլի կոչով հանդես եկող ուսանողների նկատմամբ որոշ պաշտոնյաների, ուսխորհրդի, արհմիության եւ այլ կառույցների ներկայացուցիչների պահվածքը:
Դասախոսը հայտարարել է, որ հայհոյանքները, վիրավորանքները, սպառնալիք պարունակող եւ վտանգավոր հետեւանքներով հղի արտահայտությունները, մեղմ ասած, պատիվ չեն բերում Պետհամալսարանին եւ վտանգում են մայր բուհի հեղինակությունը:
Դասախոսը կրթության եւ գիտության նախարարից, համալսարանի ռեկտորից պահանջել է պաշտոնապես պարզաբանել միջադեպը եւ պատժել իրենց պաշտոնը չարաշահած եւ լիազորությունները գերազանցած անձանց:
Երեկ դասադուլ անցկացնող ուսանողներին դեմ հանդիման ախալքալաքցի ուսանողներին եւ բուհերի ղեկավարության պահանջները կատարողներին շարելու կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Պետհամալսարանի դասախոս Արայիկ Հարությունյանը, ով դիմել է կրթության եւ գիտության նախարարին` հույս հայտնելով, որ համապատասխան պաշտոնյան` Պետհամալսարանի խորհրդական Գեւորգ Մելքոնյանը այլեւս չի աշխատի մայր բուհում, իսկ նրա կողքին գտնվող` դասադուլներից «ցնցված» ուսանողը նախարարի միջնորդությամբ կենթարկվի իրավապահների համապատասխան պատժին։