Հովհաննիսյանի պատասխանը Քերրիին եւ Բարոզոյին

Your browser doesn’t support HTML5

«Հանկարծ դուք Հայաստանի Հանրապետության իրավունքը չխախտեք», - արեւմտյան բարձրաստիճան գործիչներին խորհուրդ է տալիս «Ժառանգության» առաջնորդը։ «Թե՛ Ամերիկայի Գոսդեպի արտգործնախարարը, պետքարտուղարը`Քերրին, թե՛ պարոն Բարոզոն` Բրյուսելից, ինչ ուզում են թող ասեն», - երեքշաբթի օրը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։