Թբիլիսիի քաղաքապետը քննության ընթացքում կշարունակի պաշտոնավարել

Գիգի Ուգուլավան Թբիլիսիի դատարանում, 25-ը փետրվարի, 2013թ.

Վրաստանի դատարանը մերժել է բավարարել 600 հազար դոլար գրավի դիմաց Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի խափանման միջոցը փոխելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունը: Դատարանի որոշմամբ՝ քննության ընթացքում քաղաքապետը կշարունակի զբաղեցնել իր պաշտոնը:

Թբիլիսիի քաղաքապետը մեղադրվում է բյուջեից խոշոր չափերի յուրացում կատարելու համար:

Գիգի Ուգուլավան, ով զբաղեցնում է Վրաստանի մայրաքաղաքի վարչակազմի ղեկավարի պաշտոնը 2005 թվականից, համարվում է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր աջակիցներից: