Դասադուլի դուրս եկած ուսանողները պահանջում են նոր ընտրություններ
Your browser doesn’t support HTML5
Հայաստանի բուհերի հարյուրավոր ուսանողներ այսօր դասադուլ են անցկացնում` բողոքելով փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ, պահանջելով չեղյալ հայտարարել դրանք եւ նոր ընտրություններ անցկացնել։ Ուսանողները իրենց ակցիան սկսեցին առավոտյան Երեւանի պետհամալսարանի մոտ, այնուհետ երթով անցան բոլոր բուհերով եւ հասան մինչեւ ԿԸՀ։