«ՀՀՇ-ն իր առաքելությունը առայժմ ունի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց կուսակցության վարչության անդամը։
«Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցությունը այսուհետ կոչվելու է «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն: Որոշումը կայացվեց անցած շաբաթ օրը ՀՀՇ-ի արտահերթ 18-րդ համագումարի ժամանակ` ձայների 378 կողմ, 6 դեմ եւ 2 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Կուսակցության վերանվանմանը դեմ է ՀՀՇ-ի վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, որն էլ 6 դեմ քվեարկողներից էր:
«Փաստորեն, Դուք Ձեզ չեք տեսնում այս նոր կուսակցության կազմում», - «Ազատություն» ռադիոկայանի այս դիտարկմանը Իգիթյանը արձագանքեց, որ այդ հարցի պատասխանը չունի, քանզի դեռեւս չի հասկանում` արդյոք ՀՀՇ-ի հիմքի վրա՞ է կառուցվում այդ նոր կուսակցությունը, թե՞` ոչ:
«Ես կողմնակից եմ ՀՀՇ-ի գործունեության շարունակմանը։ Ցանկացած նոր փոփոխություն` կտրուկ, պետք է լինի այն ժամանակ, երբ որ հինը ճգնաժամի մեջ է։ Ոչ ոք չի ասում, որ ՀՀՇ-ն ճգնաժամի մեջ է», - նշեց նա։
Համագումարի ժամանակ, մինչդեռ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասաց, որ «Վանո Սիրադեղյանի՝ երկիրը լքելուց հետո այս կուսակցությունը դարձել է մի գեղական կլուբ, աղանդ»:
Այնուամենայնիվ, Հովհաննես Իգիթյանը վստահ է, որ «ՀՀՇ-ն` որպես գաղափարական թիմ, իր առաքելությունը առայժմ ունի»։
Ի՞նչն է խանգարում անկուսակցականներին, երիտասարդներին մտնել ՀՀՇ-ի, այլ ոչ թե վերանվանված կուսակցության կազմի մեջ. Իգիթյանը ասում է, որ այս հարցի պատասխանն այդպես էլ չստացավ:
Մինչ օրս անկուսակցական, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը միտք ունի մտնել վերանվանված կոսւակցություն: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում նա ասաց, որ Կոնգրեսի անկուսակցական զանգվածի միավորման հարցը ինքը դեռ 2008 թվականից է բարձրացրել:
«Պետք է ճշտել, որ սա ոչ թե դասական իմաստով կուսակցություն է, այլ սա միություն է։ Եթե կուսակցություն լիներ` իմ համար շատ ավելի մեծ խնդիր կլիներ, որովհետեւ այդտեղ այլ հարցեր են առաջանում», - նշեց Տեր-Աբրահամյանը։
«Բայց Ձեզ չի՞ խանգարում իրենց միացումը` իրենց գաղափարներով, այս նոր կուսակցության մեջ», - այս հարցին հրապարակախոսը արձագանքեց. - «Գիտեք, իրենց թող չխանգարի` ինձ ինչի՞ պիտի խանգարի։ Ես իմ գաղափարները տալիս եմ։ Եթե մենք նույն դաշտում ենք գտնվել, նույն պայքարի մեջ ենք եղել, այս նույն քաղաքական պրոցեսի մեջ ենք եղել վերջին հինգ տարում, իսկ ինչը՞ պիտի խանգարի»։
Մարտին կայանալու է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարը, որը նոր ծրագիր, կուսակցության ղեկավար մարմիններ է ընտրելու: