Արտաշատ քաղաքը ներառող թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն (ԸԸՀ) այսօրվա նիստում մերժեց 14 տեղամասերում արձանագրված խախտումների վերաբերյալ «Իրավունքի Եվրոպա» միավորում հասարակական կազմակերպության դիմումը: Կազմակերպությունը պատրաստվում է ԸԸՀ-ի որոշումը բողոքարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:
Տեղական դիտորները, մասնավորապես, պահանջում էին միջոցներ ձեռնարկել ընտրախախտումներով աչքի ընկած տեղամասային հանձնաժողովների անգործության, ընտրախախտներին պատժելու կապակցությամբ, իսկ քրեաիրավական բնույթի խախտումները` փոխանցել իրավապահ մարմիններին:
Բավական ծավալուն դիմումում դիտորդները մանրամասն կերպով նկարագրել էին ընտրախախտումները` լցոնումները, կրկնակի քվեարկությունները, ուրիշի փոխարեն քվեարկությունները, լրագրողների, դիտորդների գործունեությունը խոչընդոտելը:
Սակայն, ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանի առաջարկությամբ դիմումը մերժվեց:
«Համակարգված, մի կենտրոնից կառավարվող մի ընտրակեղծարարության մեխանիզմ», - քվեարկության օրը նշված տեղամասերում կատարվածը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ Տիգրան Եգորյանը; - «Բերել էինք նաեւ այդ տեսանկարահանումները, սակայն հանձնաժողովը չցանկացավ դրանց մասին նույնիսկ լսել»:
Ընտրատարածքային հանձնաժողովի անդամ Սահանուշ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե անձամբ ինքը բողոքներ չի ստացել, թեեւ խոստովանեց, որ քվեարկության օրը տեղամասերում չի եղել:
Ի դեպ, դիմումում նկարագրված ընտրախախտումների կապակցությամբ հիշատակված է նաեւ ԸԸՀ-ի նախագահ Արմեն Մարգարյանի անունը:
«17/4 տեղամասում ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը աջակցում էր տեղամասային հանձնաժողովի նախագահին անարգել կատարելու իր գործողությունները, որոնք մեծ մասամբ օրենքից դուրս էին: Ընտրախախտումներին աջակցում էր Արմեն Մարգարյանը` իր այցերով ու գոռգոռոցով», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց լրագրող Ծովինար Նազարյանը:
«Թրանսպարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը, ով Արտաշատի ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ բացատրություններ տված 7 դիտորդներից մեկն է, «Ազատություն» ռադիոկայանին պատմեց. - «17/44 տեղամասում ամբողջ օրը լարված իրավիճակ էր: Հանձնաժողովի նախագահը ոչ մի քայլ չէր ձեռնարկում եւ ոստիկանություն էլ չէր հրավիրում: Այդ երեւույթը համատարած էր»:
Մեկ այլ դիտորդ` Նարեկ Բաբայանը պատմեց. - «[Թիվ 17/2 տեղամաս] 12-ի մոտ ներկայացել է Յուվեցի Կարո կոչեցյալը` իր շքախմբով, կատարել են լցոնում: Փաստերը նկարահանված են»: