«Ժողովրդավարական Հայրենիք»-ը աջակցում է ժողովրդական շարժմանը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը այսօր քննարկել է նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ հաշվի առնելով ժողովրդի արդարացի ցասումը, որոշել` «Կուսակցությունը ողջունում է ժողովրդական շարժումը եւ իր աջակցությունն ու մասնակցությունն է ցուցաբերում այդ գործընթացին»: