Աշոտ Գիզիրյանը հարցերին կպատասխանի երկուշաբթի

Աշոտ Գիզիրյան, արխիվային լուսանկար

Հրաժարականի դիմում ներկայացրած Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, որ դիմումն իր նախաձեռնությամբ է ներկայացրել: Անդրադառնալով այն լուրերին, թե արդյոք իր հրաժարականը կապվա՞ծ է նախագահական ընտրություններում Շիրակի մարզում Սերժ Սարգսյանի հավաքած ցածր տոկոսներով, Գիզիրյանը ասաց, թե հարցերին կպատասխանի երկուշաբթի օրը:

Նկատենք, որ վերջին օրերին մամուլը, գրելով Գիզիրյանի հնարավոր հրաժարականի մասին, այն միանշանակ պայմանավորում էր Շիրակի մարզում գործող նախագահի պարտությամբ:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների` Շիրակի մարզում Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է 67 805 քվե, Սերժ Սարգսյանը` 56 729: Իսկ Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանը մոտ 2.5 անգամ ավելի շատ ձայն է հավաքել, քան գործող նախագահը` համապատասխանաբար` 69.5 եւ 27 տոկոս:

Սաթենիկ Վանցյան