Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը:
Մամուլում վերջին երկու օրերին տեղեկություններ էին շրջանառվում Գիզիրյանի հնարավոր հրաժարականի մասին: Հրաժարականի լուրերը մամուլը պայմանավորում էր Շիրակի մարզում` գործող նախագահ Սերժ Սարգսյանի հավաքած ցածր տոկոսներով:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների` Շիրակի մարզում Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է 67 805 քվե, Սերժ Սարգսյանը` 56 729: Իսկ Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանը մոտ 2.5 անգամ ավելի շատ ձայն է հավաքել, քան գործող նախագահը` համապատասխանաբար` 69.5 եւ 27 տոկոս: