Արտակարգ միջադեպի հետեւանքով հայ զինվոր է մահացել

Երեկ ժամը 09:30-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել արտակարգ միջադեպ, որի արդյունքում մահացել է 19-ամյա ժամկետային զինծառայող Կարեն Արծվիկի Հակոբյանը: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը` հավելելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: