Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր երեկոյան կարճ ելույթ ունեցավ Ազատության հրապարակում՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպման ձեւաչափի շուրջ խոսակցություններին:
Նախագահի մամուլի ծառայության ավելի վաղ տարածած տեսագրությունում երեւում է, որ Սերժ Սարգսյանը հարցնում է Հովհաննիսյանին՝ լրագրողների ներկայությա՞մբ պետք է զրուցենք, ինչին Րաֆֆին Հովհաննիսյանը բացասական պատասխան է տալիս, եւ այդ դրվագով տեսագրությունն ավարտվում է:
«Մի փոքր ֆոկուս փորձեցին անել։ Ես էլ որեւէ բարդույթ չունեմ, եւ զանգեցի պարոն Սարգսյանի խոսնակին եւ ասացի՝ ուղղեք սխալը։ Մենք ի սկզբանե կողմնակից ենք բաց, թափանցիկ, հաշվետու, հրապարակային բանավեճի», – Սարգսյանի հետ հանդիպումից հետո Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։ – «Կարծես արդեն ուղղում են իրենց սխալը», – հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նկատի ուեննալով նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի քիչ առաջ տարածած հայտարարությանը, որում մասնավորապես նշվում է. – «Հանրապետության նախագահի հանդիպումների լուսաբանման ձեւաչափը մշտապես սահմանվում է կանխավ: Պարոն Հովհաննիսյանի հետ հանդիպման լուսաբանման ձեւաչափն էլ հանդիպումից առաջ քննարկվել է եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Նախագահի անձնական օպերատորների և պարոն Հովհաննիսյանի օպերատորների արարողակարգային տեսանկարահանման ձեւաչափի մասին, ինչը եւ իրականացվել է հաստատված արարողակարգի սահմաններում: Ինքը՝ պարոն Հովհաննիսյանը, հրապարակային խոսքի կողմ է արտահայտվել հենց հանդիպման ընթացքում եւ մամուլում տարածվող կարծիքները հակառակի մասին չեն համապատասխանում իրականությանը»:
Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում եւս հրաժարվեց ներկայացնել իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասները` խոստանալով վաղվա հանրահավքում տալ բոլոր հարցերի պատասխանները: