Սարգսյանը եւ Հովհաննիսյանը քննարկել են «հարցերի լայն շրջանակ»

Լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին եւ հետընտրական շրջանին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` Սերժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը կարեւորել են բոլոր գործընթացները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում իրականացնելու առաջնահերթությունը: