Հուժկու պայթյուն Դամասկոսում. կան տասնյակ զոհեր

Սիրիա - Դամասկոսում պայթյունից հետո մեքենաներ են այրվում, 21-ը փետրվարի, 2013թ.

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր հուժկու պայթյուն է որոտացել։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն` ականված մեքենան պայթել է Սիրիայի իշխող կուսակցության կենտրոնակայանի եւ Ռուսաստանի դեսպանատան շենքերի մոտակայքում։

Սիրիայի պետական հեռուստակայանի հաղորդագրության համաձայն` ահաբեկչական գրոհի հետեւանքով սպանվել է առնվազն 53 մարդ, մոտ 200-ը վիրավորվել են։