Նոյեմբերին ստեղծվել է «Նախախորհրդարան» անվամբ հասարակական շարժում, որում ընդգրկված են գիտնականներ, տարբեր ոլորտների մասնագետներ, երիտասարդ ակտիվիստներ եւ այլոք:
«Քանի որ մեր երկրում ընտրությունների միջոցով հնարավոր չէ իշխանություններ ձեւավորել, այդ պատճառով որդեգրվել է նախախորհրդարան ստեղծելու ճանապարհը: Մենք համոզված ենք, որ այս ռեժիմը ինքնափլուզման առջեւ է կանգնած եւ մեր գլխավոր խնդիրն այն է, որ մինչեւ այդ պահը պետք է կարողանանք նոր համակարգի առնվազն սաղմերը ձեւավորել», - ասում է նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Այսպես կոչված «զուգահեռ իշխանության» նպատակը, ըստ Սեֆիլյանի, առաջին հերթին «նորմալ ընտրություններին նախապատրաստվելն է, իրական խորհրդարանի համար նախադրյալներ ստեղծելը»:
Նախախորհրդարանի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանին հարցրինք, թե հնարավո՞ր է, որ որպես հասարակական շարժում ստեղծված նախախորհրդարանը վերածվի քաղաքական շարժման:
«Անկեղծ ասած` չկա այդպիսի որոշում: Մենք գտնում ենք, որ որեւէ քաղաքական ուժ քաղաքական հայտ ներկայացնելուց առաջ նախ պետք է համալիր ծրագիր ունենա երկրի զարգացման վերաբերյալ: Սկզբունքորեն Նախախորհրդարանը անում է հենց դա, բայց արդյոք այն ինքնուրույն քաղաքական հայտ կներկայացնի, ես հիմա չեմ կարող ասել, որովհետեւ այդ խնդիրը չի էլ քննարկվել, բայց ոչ ոք չի բացառում այդ հնարավորությունը», - ասաց Հրանուշ Խառատյանը:
«Այսօր մեր երկրում հնարավոր չէ քաղաքական կուսակցություն ստեղծել, որովհետեւ վերջին ավելի քան 15 տարիների ընթացքում քաղաքական ղեկավարության կողմից խնդիր է դրված, որ ՀՀ-ում ոչ մի կուսակցություն ինքնուրույն պետք է չլինի, այդ հանձնարարությունը իջեցված է նաեւ ուժային համակարգին: Այս պայմաններում եթե որեւէ մարդկանց խումբ կարծի, թե կարող է կուսակցություն ստեղծել եւ գործող ռեժիմի վերահսկողությունից դուրս լինել, ուղղակի միամտություն է», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ են ընտրել են գործունեության հասարակական շարժման, ոչ թե քաղաքական կուսակցության ձեւաչափը, արձագանքեց Ժիրայր Սեֆիլյանը
Երկուշաբթի տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ «Հայաստանում կատարելության աստիճանի է հասցված ընտրակեղծիքի մեխանիզմը»: