Ակտիվիստները ընդհատեցին դիտորդների ասուլիսը
Your browser doesn’t support HTML5
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդների հրավիրած ասուլիսը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ընդմիջվեց մի խումբ ակտիվիստների ակցիայի պատճառով։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինիի ելույթից հետո ակտիվիստները մոտեցան ամբիոնին եւ սկսեցին կարդալ իրենց պահանջները։ Նրանք պահանջում էին, մասնավորապես, որպեսզի միջազգային դիտորդները հեռանան Հայաստանից, քանի որ իրենց ներկայությամբ լեգիտիմացնում են այս ընտրությունները։