Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես արդեն ընտրված նախագահ եմ»

Your browser doesn’t support HTML5

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր Երեւանի Ազատության հրապարակում հայտարարեց, որ ինքը «ընտրված նախագահ է»: Նա Սերժ Սարգսյանին առաջարկեց մինչեւ վաղը երեկոյան ժամը 5-ը իրեն հանդիպել եւ «շնորհավորել ժողովրդի հաղթանակը», ինչպես նաեւ միասին կազմակերպել «իշխանության փոխանցումը հայ ժողովրդին»: