«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր Երեւանի Ազատության հրապարակում հայտարարեց, որ ինքը «ընտրված նախագահ է»:
Պաշտոնական տվյալներով ընտրողների ձայների 36.75 տոկոսը հավաքած թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցուցանիշները բնորոշելով որպես «սուտ թվաբանություն», քվեների 58.64 տոկոսով նախագահի պաշտոնում վերընտրված Սերժ Սարգսյանին առաջարկեց մինչեւ վաղը երեկոյան ժամը 5-ը իրեն հանդիպել եւ «շնորհավորել ժողովրդի հաղթանակը», ինչպես նաեւ միասին կազմակերպել «իշխանության փոխանցումը հայ ժողովրդին»:
«Ժողովուրդը առաջին փուլում 80 տոկոսով հաղթել է, ես թիվ չեմ «խփում», ինքն է «խփում» թվեր», - պատասխանելով լրագրողների հարցերին` հայտարարեց Հովհաննիսյանը` միեւնույն ժամանակ ընդգծելով, որ եթե Սերժ Սարգսյանը վաղը մինչեւ ժամը 5-ը իրեն չհանդիպի, Ազատության հրապարակում հրավիրվելիք հանրահավաքում կասի իր հետագա քայլերը:
«Ես արդեն Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահ եմ: Վաղը ժամը 5-ին ես ուզում եմ գալ այստեղ զեկուցելու, որ ես հանդիպել եմ պարոն Սարգսյանի հետ, եւ ինքն ունեցել է այդ ազգային ողնաշարը, այդ ջիղը, այդ ուժը, այդ տղամարդկությունը, այդ նախագահականությունը` ասելու, որ «հայ ժողովուրդը հաղթել է, եւ ես շնորհավորում եմ հայ ժողովրդին»: Ես դա անում եմ առանց նախապայմանների, ես ասում եմ անգամ, որ իր պահվածքով, իր բոլոր սխալներով հանդերձ ինքը շատ ավելի բարձր է, քան ուրիշ մարդիկ, ովքեր վախկոտ ձեւով գրասենյակներում, պատերի տակ կենացներ են խմում, վախենում են պայքարից», - ասաց Հովհաննիսյանը:
«Ազատություն» ռադիոկայանը փորձեց ճշտել` եթե Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է, որ ընտրությունները կեղծված են, եւ ինքը ընտրված նախագահ է, ապա Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու դեպքում պահանջելո՞ւ է նրա հրաժարականը:
«Ես որեւէ մեկի հրաժարականը չեմ պահանջել ու չեմ պահանջում: Բայց ով զգում է այդ պահանջը, այդ բարոյականությունը, ինքը դա կարող է անել: Կամ տալիս է Հայաստանի ժողովրդին իր վաստակած հաղթանակը, կամ ինքը թող մտածի հրաժարականի մասին: Դա իր պահանջն է, ոչ թե իմ պահանջը», - ասաց նա:
«Եթե վաղը Սերժ Սարգսյանը շնորհավորի ժողովրդին, ինչպես կվարվե՞ք: Դուք կշնորհավորե՞ք Սերժ Սարգսյանին` որպես ընտրված նախագահ» հարցին Հովհաննիսյանը հակադարձեց. - «Ես կշնորհավորեմ հայ ժողովրդին իր հաղթանակի կապակցությամբ, եւ մենք այդ հաղթանակը տանելու ենք մինչեւ հաղթանակ, ոչ թե մինչեւ վերջ. հաղթանակը մինչեւ հաղթանակ»:
Լրագրողներից մեկի այն հարցին` եթե մինչեւ վաղը ժամը 5-ը չընդունվի իր առաջարկը, ի՞նչ է անելու, թեկնածուն պատասխանեց. - «Ես նախապայմաններով, վերջնագրերով ածականներ կպցնող չեմ: Սահմանադրության ներքո ով խոստովանի իր մեղքը, իր սխալը մինչեւ վաղը ժամը 5-ը, ինքը կներվի ոչ թե իմ կողմից, այլ հայ ժողովրդի եւ օրենքի կողմից, եւ կասեմ, որ ինձ մոտ հավատաքննություն չկա»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ վաղը կխոսի առավել մանրամասն իր անելիքների մասին, բայց խոստացավ նույնիսկ իր «կյանքի գնով» ապահովել, որպեսզի «ժողովուրդը տոնի իր հաղթանակը»: Նա ընդգծեց, որ պայքարելու են բոլոր սահմանադրական ճանապարհներով, հնարավոր համարեց համագործակցությունը այլ քաղաքական ուժերի հետ:
«Չկա միակ իշխանական կամ ընդդիմադիր ուժ: Բոլորը կարող են դառնալ սահմանադրական ազգային համաձայնության ապագա կառավարության մասնակից ուժեր: Ես հաջորդիվ կներկայացնեմ սահմանադրական եւ ազգային համաձայնության կառավարության մեր պատկերը, մեր մանրակերտը: Ոչ մեկի հետ չեմ բանակցել, ոչ մեկին չեմ խնդրել, բայց ես համարում եմ, որ այլեւս կուսակցական խաղի պահը անցել է: Որ քաղաքացիական հասարակություն ենք, թե քաղաքական ուժեր ենք, մենք պիտի գանք եւ մասնակցենք ապագա ոչ թե իշխանության, այլ հանրային կառավարման գործին: Եվ կլինեն այնտեղ «Ժառանգության», Դաշնակցության, ՀԱԿ-ի, «Բարգավաճ»-ի, Հանրապետականի եւ մեծամասամբ ոչ կուսակցական մասնագետների անուններ, ովքեր ծառայելու են: Եթե դույզն ինչ շեղվեն օրենքի տառից, բիզնես անեն ժողովրդի հաշվին, փայ մտնեն պետության անունից, իրենք պատասխան կտան», -ասաց նա:
Թեկնածուն տեղեկացրեց, որ երեկվա ընտրությունների արդյունքը դատական կարգով վիճարկելու հարցը կորոշվի մի քանի օրից:
Այսօր ոստիկանությունը տարածել էր հայտարարություն, ըստ որի Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է ոստիկանապետին իր բնակության վայրի անվտանգությունն ապահովելու խնդրանքով, եւ ոստիկանապետը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումներին «փետրվարի 19-ից կազմակերպել նախագահի թեկնածուի բնակության վայրի շուրջօրյա անվտանգության ապահովումը»:
«Ինչո՞ւ եք դիմել ոստիկանապետին, արդյոք ձեր անվտանգությանն ուղղված սպառնալիքներ կա՞ն» հարցին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. - «Սպառնալիքներ որպես այդպիսին չկան, բայց ես մտահոգված եմ ոչ թե իմ, այլ իմ ընտանիքի անվտանգությամբ: Եթե մինչեւ վաղն առավոտ ոստիկանապետն ասի, որ «այլեւս անհրաժեշտ չէ, Րաֆֆի», ապա մենք սիրով պետական միջոցներ այլեւս չենք վատնի եւ այդ ոստիկաններին իրենց իսկական գործին կվերադարձնենք»:
Րաֆֆի Հովհաննիսյանի բացօթյա ասուլիսի ժամանակ Ազատության հրապարակը լցված էր քաղաքացիներով, որոնք նրա խոսքը հաճախ ընդհատում էին «Րաֆֆի», «Րաֆֆի, նախագահ» կոչերով: Քաղաքացիների հարցերին թեկնածուն այսօր չպատասխանեց` հիմնավորելով, որ ասուլիսը լրագրողների համար է, իսկ ժողովրդին վաղվա հանրահավաքին կլսի:
Հավաքվածները վերջում չէին ցանկանում ցրվել, թեկնածուին հորդորում էին նստացույց սկսել: Թե որքանով են հնարավոր շուրջօրյա հանրահավաքները, այս հարցի պատասխանն էլ թեկնածուն խոստացավ վաղը տալ: