Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրված Անդրիաս Ղուկասյանը, ով արդեն մեկ ամիս հացադուլ է անում, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց, որ ընտրությունների քվեարկության փուլին չի հետեւել։
«Ակնհայտ է, որ այդ քվեարկությունը դատապարտված էր լինել կեղծ», - կարծիք հայտնեց նախագահի թեկնածուն։
Անդրիաս Ղուկասյանը վստահ է, որ սխալը եղել է սկզբում, երբ թույլ տրվեց, որ ընտրություններին մասնակցի ոչ սահմանադրական քաղաքական ուժ։ Հիմա, ըստ նրա, տեղի ունեցան հերթական հայաստանյան ընտրությունները, որն էլ շատ մարդկանց հիասթափության պատճառ կդառնա։
«Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր կանգնած է լուրջ պատասխանատվության առջեւ, որովհետեւ եթե ինքը չկարողանա իր արդյունքը ինչ-որ մի ձեւով պահպանի, կես միլիոնից ավել քաղաքացի ապրելու են լրջագույն հիասթափություն», - հավելեց նա։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքներով Անդրիաս Ղուկասյանի օգտին էր գրանցվել 8328 ձայն կամ քվեների 0.57 տոկոսը։
Այսօր առավոտյան նախագահի թեկնածուն կոչ է արել մյուս հինգ թեկնածուներին հանդես գալ համատեղ հայտարարությամբ եւ դատապարտել անցկացված ընտրությունները։ Նրա խոսքով, թեկնածուներ Վարդան Սեդրակյանը, Արման Մելիքյանը արդեն նախնական համաձայնություն տվել են։ Այժմ Անդրիաս Ղուկասյանը սպասում է Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի եւ Պարույր Հայրիկյանի արձագանքին, ինչից հետո էլ կհրապարակի հայտարարության տեքստը։