Գիրք նվիրելու տոնի առթիվ «Գրքի բանկ» ծրագրի շրջանակում փետրվարի 19-ից 23-ը Երեւանի մի շարք թանգարաններում մուտքի տոմսը կարժենա մեկ գիրք:
«Եթե այսօր նախատեսել եք թանգարաններ այցելել, ապա ձեզ հետ չմոռանաք վերցնել մեկ գիրք». այս պայմանը այսօր գործեց նաեւ թանգարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, քանի որ այսօրվանից մինչեւ փետրվարի 23-ը Երեւանի մի շարք թանգարաններում մուտքի տոմսը կարժենա մեկ գիրք:
Երեւանում արդեն կարելի է գտնել նաեւ գրքի բանկ, որը չունի, սակայն, իր մշտական կառույցը: Դա ուղղակի ծրագիր է, որն իրականացվում է Երեւանի թանգարաններում գիրք նվիրելու օրվա առթիվ: «Գրքի բանկ» ծրագիրն իրականացնում է «Ֆլեշմոբ Դիվիզիա» ՀԿ-ն՝ «Քաունթերփարթ ինթերնեշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի ու Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։
«Միջոցառման ավարտից հետո բոլոր գրքերը մուտքագրվելու են վեբ-կայք, եւ բոլոր այն մարդիկ, ովքեր նվիրել են գիրք, կկարողանան տեսնել, թե իրենց գիրքը որ գրադարանում է գտնվում», - «Ազատություն» ռադիոկայանին բացատրեց ծրագրի ղեկավար Էդուարդ Լեւանյանը:
«Գրքի բանկի» շրջանակում նվիրված գրքերը փոխանցվելու են Շիրակ, Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր և Սյունիք մարզերի համայնքային գրադարաններին:
Անցած տարի ծրագիրը կրել է «Մուտքը գրքով» խորագիրը եւ նախատեսված եղել ոչ միայն թանգարանների, այլ նաեւ թատրոնների եւ համերգասրահների համար: 2012-ին իրականացրած այդ ծրագրի շրջանակներում հաջողվեց հավաքել շուրջ 23 հազար գիրք, այնուհետեւ դրանք փոխանցվեցին տարբեր գրադարաններ:
Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ ծրագիրը մեկնարկեց Չարենցի տուն-թանգարանում: Թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի խոսքով` «գրքի դերը բարձրացնելու եւ գիրքը արժեւորելու առումով ծրագիրը լավն է»: