Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին անցկացված ընտրությունները ժողովրդավարական է որակում եւ հերքում է, թե դրանք անցկացվել են վախի մթնոլորտում։
«Հայաստանում այլեւս անհերքելի փաստ է ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, եւ այդ իմաստով սրանք գալիս են եւս մեկ անգամ վերահաստատելու, որ իշխանությունը ունի քաղաքական կամք, եւ այս ընտրությունները իրենց որակով հավակնում են լինել լավագույնը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Շարմազանովը։
«Այնուամենայնիվ, ըստ պաշտոնական արդյունքների երկրորդ տեղում հայտնված թեկնածուն` Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում է, որ եղել է վախի մթնոլորտ, եղել են ոչ ժողովրդավարական պրոցեսներ հենց բուն ընտրության օրը, եւ երեկ, ինչպես հայտնի է, նա հաղթողի դիրքերից խոսեց` նաեւ շեշտադրելով այդ ամենը», - այս հիշեցմանը ի պատասխան` իշխող կուսակցության խոսնակը հայտարարեց. - «Նախ, ուզում եմ շնորհավորել բոլոր մեր մրցակիցներին` այդ թվում նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին, այս ընտրությունների կապակցությամբ, որովհետեւ նա էլ հավաքեց բավականաչափ քանակությամբ ձայն եւ արժանացավ մեր քաղաքացիների մի ստվար զանգվածի վստահությանը։ Բայց ինչ վերաբերում է նրա մատնանշած խնդիրներին կամ հավակնություններին` պետք է ասեմ, որ այս ընտրությունների, եթե մենք ասում ենք` որակյալ են, իսկ դրանք որակյալ են, այս ընտրությունների ողջ ընթացքը ցույց տվեց, որ որեւէ վախի մթնոլորտ չկա, եւ նույնիսկ այն տվյալները, որտեղ որ գրանցվում էր հաջողությունը Րաֆֆի Հովհաննիսյանի, կարող է խոսել մի բանի մասին, որ Հայաստանում վախի մթնոլորտ չկա»։
«Եթե մենք առաջնորդվեինք պարոն Հովհաննիսյանի առաջարկած դոկտրինով, ապա պետք է լիներ ոչ թե 58։36, այլ պետք է լինել 88 (տոկոս) եւ չգիտեմ ինչքան», - հավելեց Էդուարդ Շարմազանովը։
Հարցին` ստացե՞լ է արդյոք իրենց թեկնածուն` գործող նախագահ, Հանրապետականի առաջնորդ Սերժ Սարգսյանը առաջին շնորհավորանքները ընտրություններում հաղթելու կապակցությամբ, ՀՀԿ-ի խոսնակը արձագանքեց. - «Մեր թեկնածուն առաջին շնորհավորանքները ստացել է հենց իր քաղաքական թիմի ներկայացուցիչներից, երբ որ մենք ամփոփեցինք, եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, արդեն երեւաց վերջին արդյունքները»։
Իսկ այն հարցի կապակցությամբ` տեսնո՞ւմ են արդյոք ապագայում թեկնածուների հետ համագործակցության եզրեր, Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. - «Նախ ասեմ, որ հանրապետության նախագահը արդեն հանդես է եկել ուղերձով, կարծում եմ` շուտով կհրապարակվի կամ կցուցադրվի հեռուստաընկերությամբ, որտեղ պարոն նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր մրցակիցներին եւ ասաց, որ իր համար մեծ պատիվ էր մրցակցել Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի եւ Պարույր Հայրիկյանի հետ։ Եվ նա շատ դա բարձր գնահատեց, շնորհակալություն հայտնեց բոլոր իր մրցակիցներին, մեր հասարակությանը, եւ մենք գնալու ենք ոչ թե Հայաստանը բաժան-բաժան անելու ճանապարհով, այլ մենք գնալու ենք Հայաստանը ավելի ուժեղացնելու, ավելի հզորացնելու, ավելի հանդուրժողականություն քարոզելու եւ միավորման ճանապարհով»։