Դիմում-բողոքներ առայժմ չեն ստացվել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստի ժամանակ, փետրվար, 2013թ.

Ո՛չ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ), ո՛չ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիմում-բողոքներ չեն ստացվել երեկ անցկացված նախագահական ընտրությունների առնչությամբ։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը։

Առավոտյան ԿԸՀ-ն արդեն պաշտոնապես կհրապարակի ընտրությունների նախնական արդյունքները։

Կեսօրից հետո մինչեւ աշխատանքային օրվա ավարտը հանձնաժողովները կսպասեն վերահաշվարկի մասին դիմումների, հավելեց Սիլվա Մարկոսյանը։


Հովհաննես Շողիկյան