Հայրիկյանը Գողթում քվեարկեց մահափորձից տուժած աջ ձեռքով
Your browser doesn’t support HTML5
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը Կոտայքի մարզի Գողթ գյուղում քվեարկեց մահափորձից տուժած աջ ձեռքով: Նա հույս հայտնեց, որ «կգա մի օր որ ընտրությունը իսկական տոն կլինի Հայաստանում»: Մինչ Հայրիկյանի ժամանելը, գողթեցիներից ոմանք սպասում էին նրան, որպեսզի բարեւեն, ինքնազգացողության մասին հարցնեն: