Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբերը, ՀԱԿ-ի ներկայացուցիչներն ահազանգում են այսօրվա քվեարկության ընթացքում զանգվածային ընտրախախտումներ մասին:
Նախագահի ընդդիմադիր թեկինածուների շտաբերը հայտարարում են, որ արձանագրել են բաց քվեարկությունների, ընտրողների ուղղորդման, ընտրակաշառքի բաժանման, ընտրատեղամասերում ընտրողների քվեարկությունը վերահսկելու «զանգվածային դեպքեր»:
Չնայած քվեարկողների անձնագրերում դրոշմակնիքների թանաքանյութը այս անգամ հատուկենտ դեպքերում է ինքնաբերաբար ցնդում, սակայն «Ժառանգություն» կուսակցության շտաբը այսօր առավոտից ահազանգում է, որ թաց անձեռոցիկով մաքրելիս այդ դրոշմակնիքներն անմիջապես անհետանում են:
Կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը այսօր լրագրողների ներկայությամբ տուփից հանելով թաց անձեռոցիկը` իրոք անմիջապես ջնջեց անձնագրի դրոշմակնիքը:
Ընդդիմադիր թեկնածուի շտաբը սա բազմակի քվեարկության հնարավորություն է համարում. - «Ընդ որում, սա ահազանգել են մեզ քաղաքացիները, ովքեր հայտնել են, որ կրկնակի քվեարկության պատրաստվող մարդիկ իրենց անձնագրերից վերացնում են կնիքը», - նշեց Խուրշուդյանը:
Այս ընտրություններում ամենաուշագրավ երեւույթը ընդդիմադիր թեկնածուի շտաբը համարում է լրացուցիչ ցուցակներում բավական մեծ թվով ընտրողների ընդգրկումը:
Լրացուցիչ ցուցակներում սովորաբար ընդգրկվում են այն ընտրողները, որոնք ոստիկանությանը հայտնում են, որ ընտրության օրը իրենց բնակության վայրերում չեն գտնվելու, եւ ստանում են համապատասխան փաստաթուղթ գտնվելու վայրում քվեարկելու համար:
Խուրշուդյանը հայտարարեց, որ կան դեպքեր, երբ Երեւանի մեկ տեղամասում գրանցվել են նույն գյուղի տասնյակ ընտրողներ. - «Աննախադեպ է լրացուցիչ ցուցակներում երբեմն հարյուրավոր անձանց ընդգրկումը մեկ տեղամասի վրա: Ընդ որում, այդ հարյուրավոր անձինք գերազանցապես որեւէ կոնկրետ բնակավայրից են: Օրինակ Քանաքեռ-Զեյթունում մենք ունենք Բյուրեղավանից բազմաթիվ ազգանուններ: Ե'վ Մալաթիա-Սեբաստիայում ունենք նման դեպքեր, ե'ւ բազմաթիվ այլ տեղերում»:
Նախորդ ընտրություններում լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածների թիվը եղել է մոտ 15 հազար: Համեմատելու հնարավորություն համար ընդդիմադիր թեկնածուի շտաբը պահանջելու է այս ընտրություններից հետո նույնպես հրապարակել լրացուցիչ ցուցակները:
«Ժառանգություն» կուսակցության շտաբը զանգվածային է համարում գյուղերում բաց քվեարկություններն ու գյուղապետերի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքերը:
Ինչ վերաբերում է Երեւանին, ապա Խուրշուդյանը հրապարակեց իրենց ահազանգած մարդկանց անունները, ովքեր հայտնել են ընտրակաշառքի բաժանման, բացակա անձանց փոխարեն քվեարկության, ընտրողներին ընտրատեղամասեր ուղղորդելու մասին:
Հրանտ Բագրատյանի շտաբը եւս ամբողջ օրվա ընթացքում հանդես է գալիս նմանատիպ ահազանգերով:
«Քաղաքացիներից ահազանգեր ենք ստանում այսօր, որ այս կամ այն տեղը գումար է բաժանվում: Մեր վստահված անձանցից շատերն ասում են, որ իրենց համար շատ կասկածելի է, որ միանգամից մի խումբ քաղաքացիներ հայտնվում են ընտրատեղամասում, քվեարկում են, գնում, հետո խաղաղ է, հետո` նորից: Եվ այսպես խումբ-խումբ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բագրատյանի շտաբի հանրային կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանը: - «Եթե գրեթե բոլոր ընտրատեղամասերից մենք ստանում ենք նույն ընտրախախտումները, ապա կարելի է ասել, որ դրանք զանգվածային են եւ, անշուշտ, կազդեն ընտրությունների արդյունքի վրա»:
Ըստ համացանցում տարածված մի տեսագրության, Նար-Դոսի փողոցում, Նալբանդյանի անվան դպրոցիում տեղակայված թիվ 09/02 տեղամասում մի ընտրող փորձում է ուրիշի անձնագրով քվեարկել, սակայն երբ վստահված անձինք միջամտում են, նա վազելով դուրս է փախչում: Հանձնաժողովի նախագահ Զավեն Միրիջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ նման միջադեպ եղել է` հավելելով սակայն. - «Ուրիշի անձնագրով չի եկել: Մյուս մանրամասները ոստիկանությունից ճշտեք, ես չեմ ուզում մեկնաբանություններ տամ»:
Այս դպրոցում տեղակայված էին 4 ընտրատեղամասեր, դպրոցի բակը հսկում էին հավաքված տասնյակ տղամարդիկ, որոնք ազատ ելումուտ էին անում ընտրատեղամասեր ու չէին հեռանում տարածքից:
Երեւանի ընտրատեղամասերի մոտ թաղային հեղինակությունների կուտակումներն այս անգամ համատարած չէին, բայց հատկապես մայրաքաղաքի ծայրամասերում երեւույթը տեսանելի էր: Նոր Նորք, Ավան, Աջափնյակ, Կենտրոն համայնքներում շրջելիս` գծերից դուրս եկած երթուղայինների չհանդիպեցինք: Առավելապես տաքսիներ էին շրջում: Մթնոլորտը խաղաղ էր:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը եւս հայտարարում է, որ ընտրատեղամասային հանձնաժողովի իրենց անդամները զանգվածային խախտումներ արձանագրում են:
Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողներին ասաց, որ իրավիճակը որեւէ բանով չի տարբերվել նախորդ ընտրություններից:
Զուրաբյանը, ի դեպ, այսօր հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին եւ բարձրացրել է անձնագրերի դրոշմակնիքների հարցը:
«Խոսեցինք այդ իրողության մասին եւ պարզեցինք նաեւ, որ նրանք արդեն այդ մասին գիտեն: Այսինքն, սա արդեն արձանագրված մի իրողություն է, որը վկայում է այն մասին, որ իշխանությունները, փաստորեն, նորից ձախողեցին միակ այն երաշխիքը, որը կար բազմակի քվեարկության դեմ», - ասաց Զուրաբյանը:
Իշխող կուսակցությունը, մինչդեռ, հերքում է ընտրախախտումների մասին բոլոր մեղադրանքները` դրանք որակելով «կեղծ», «շինծու» ու «չփաստարկված»:
«Քարոզարշավի ողջ ընթացքը, ինչպես նաեւ մինչ այս պահի քվեարկությունը գալիս են ապացուցելու, որ այս նախագահական ընտրություններն ընթանում են բնականոն, ժողովրդավարական հունով: Ի դեպ, այդ մասին հրապարակավ հայտարարել են նաեւ «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ, ինչպես նաեւ դիտորդական առաքելության ներկայացուցիչներ», - հնշել է ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հայտարարելով. - «Ակնհայտ է, որ այս նախագահական ընտրությունները լավագույնն են լինելու, որտեղ խախտումները կլինեն ամենափոքր ծավալի»: