«Բոլորի համար ակնհայտ է, որ ժողովուրդը կողմնորոշվել է իր հաղթանակի եւ մեր հանրապետության կայացման օգտին», - հայտարարում է նախագահի թեկնածուն։
Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը սովորության համաձայն ոտքով, ճանապարհին հանդիպած մարդկանց բարեւելով հասավ Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 157 միջնակարգ դպրոցի շենքում տեղակայված 10/06 ընտրատեղամաս։
«Հայրենիքի համար», - այս խոսքերն արտասանեց Րաֆֆի Հովհաննիսյանը` քվեարկելուց հետո քվեաթերթիկը արկղի մեջ գցելիս։
Լրագրողների հարցին, թե ի՞նչ ակնկալիքներով է այսօր իր ընտրությունը կատարել, նախագահի թեկնածուն պատասխանեց. - «Այսօր արդեն ակնհայտ է դառնում, որ Հայաստանը եւ Հայաստանի ժողովուրդը նշում է իր ոգու եւ ճշմարտության արշալույսը, մենք արշալույսի մեջ ենք։ Մեր նորագույն պատմության ամենաբախտորոշ օրն է այսօր, եւ սա այն օրն է, երբ ժողովուրդը վերջապես` 20 տարվա ընթացքում առաջին անգամ, պիտի նշի ոչ թե ինչ-որ մեկի հաղթանակը եւ մյուսի պարտությունը, այլ` իրեն պատկանող ընտրության արդյունքը, առաջին անգամ»։
«Ես ողջունում եմ բոլոր թեկնածուներին, հաջողություն եմ մաղթում, բարի ընտրություն, շատ մրցունակ պայքար է եղել, բայց արդեն, իմ կարծիքով, բոլորի համար ակնհայտ է, որ ժողովուրդը կողմնորոշվել է իր հաղթանակի եւ մեր հանրապետության կայացման օգտին», - հայտարարեց Հովհաննիսյանը։
«Ես առաջին հերթին դիմում եմ իմ հիմնական մրցակից` շատ հարգարժան գործող նախագահ պարոն Սարգսյանին. ավելի հերոսական, քան այն մեծ ավանդը, որ ինքը ունեցել է Արցախյան ազատամարտում, կլինի ժողովրդի հաղթանակի իր ընդունումը։ Դա ամենամեծ պետական, ազգային եւ քաղաքացիական ինքնագնահատականը կլինի եւ հարգանքը ժողովրդի նկատմամբ», - ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը` շարունակելով. - «Եվ հիմա փողի, կաշառքի, սպառնալիքների, ցուցակների, բազմակի քվեարկության տեղեկատվության եւ անգամ ապացուցված լուրերի ֆոնին ես վերջին անգամ կոչ եմ անում` իր իրավասության, իր ենթակայության տակ աշխատող շտաբի պետերին, մարզպետներին, գյուղապետերին, քաղաքապետերին, բոլոր ենթականերին հետ կանչել այդ հակահայկական, հակասահմանադրական եւ հակաժողովրդական գործելաոճից, որովհետեւ այս անգամ ոչ մի բան ժողովրդին հետ չի պահելու իրեն պատկանող հաղթանակից»։
«Գիտենք, որ քարոզարշավը չի եղել հավասար, անազատության եւ անարդարության էական, համակարգային խնդիրներ եղել են, ողջունել եմ ձեզ` լրագրողների մասնակցությունը իմ կողքին, եւ առաջին անգամն է, որ իսկապես հավասար մուտք եղել է դեպի տեղեկատվական դաշտ, եւ դրա համար ես շնորհակալ եմ», - հայտարարեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքերով` արդեն լուրեր կան, որ կնիքները, որոնցով կնքվում են քվեարկողների անձնագրերը, «համապատասխան անձեռոցիկի օգտագործմամբ անմիջապես ջնջվում է»։
«Հիմա այն պահն է` քանի դեռ ուշ չէ, քանի որ չենք հասել գիշերվա ժամը 20-ին, այնպես անել, որ հետընտրական որեւէ տարակույս, հուզում, կասկած չլինի, որ հայ ժողովուրդը այս անգամ ասի, որ «այս ընտրությունը պատկանում է ինձ, մեզ` Հայաստանի քաղաքացիներին», - ընդգծեց նախագահի թեկնածուն։
«Ես կոչ եմ անում այլեւս երբեք խաղ չտալ ժողովրդի կամքի հետ։ Ազատ թողնենք, սահմանադրական թողնենք, դե յուրե թողնենք հայ մարդու, Հայաստանի քաղաքացու ազատ ընտրելու ընտրելու իրավունքը», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։