Սիրիայում թեժ մարտեր են

Սիրիայի հյուսիսային շրջաններում թեժ մարտեր են ընթանում նախագահ Բաշար ալ-Ասադի բանակի եւ ընդդիմության ջոկատների միջեւ։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Պիլայն ասել է, որ Բաշար ալ-Ասադին պետք է ներկայացնել պատերազմի հանցագործություններ կատարելու մեղադրանք։

Հանձնակատարը միջազգային համայնքին դիմել է Սիրիայի հարցում անհապաղ միջոցներ, ընդհուպ մինչեւ ռազմական միջամտություն ձեռնարկելու կոչով։