Հալեպում Թուրքիայի քաղաքացի է սպանվել

Սիրիայի Հալեպ քաղաքում երեկ Թուրքիայի քաղաքացի է սպանվել։

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` 40-ամյա տղամարդը, որի ինքնությունը չի հրապարակվում, սպանվել է Սիրիայի կառավարական ուժերի եւ ընդդիմադիր զինյալների միջեւ մարտերի ընթացքում։

Սիրիացի իրավապաշտպանների տվյալներով` երեկվա բախումների ընթացքում 166 մարդ է զոհվել։