Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններն անհանգստացած են, թե ինչպես են ընտրելու հաշմանդամները:
«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքը «թղթի վրա բավականին գեղեցիկ է ձեւակերպված», սակայն իրական պատկերը նրա խոսքով այլ է: Կազմակերպությունը մշտադիտարկում է իրականացրել մայրաքաղաքի 467 ընտրատեղամասերում (մնացած 3-ը քրեակատարողական հիմնարկներում են): Դրանցից 35-ն է լիովին մատչելի հաշմանդամություն ունեցողներին, 42-ը՝ հիմնականում մատչելի է, 390-ը՝ անմատչելի է:
Կան այնպիսի ընտրատեղամասեր, որոնք նաեւ երկրորդ հարկում են տեղակայված: Արմեն Ալավերդյանը նշեց, որ ԿԸՀ-ից խոստացել են, որ կփորձեն երկրորդ հարկերում չտեղակայել դրանք:
«Բացի այդ, հենց քվեարկության օրը տեղում ստուգելու ենք, թե արդյոք կարողանում է քվեախցին մոտենալ հաշմանդամը, որովհետեւ դրանք շատ նեղ են եւ անվասայլակով մարդը չի կարողանում մտնել դրա մեջ», - ասաց Արմեն Ալավերդյանը:
Ինչ վերաբերում է դժվարաշարժ, տարեց մարդկանց ընտրությանը մասնակցելուն, բանախոսների ձեւակերպմամբ, նույնիսկ Ընտրական օրենսգիրքը չի կարգավորում այս հարցը, քանի որ շարժական քվեատուփերը նախատեսված են ստացիոնար բուժման մեջ գտնվող մարդկանց համար, իսկ այն մարդիկ, ովքեր գտնվում են տանը, սակայն ի վիճակի չեն ընտրատեղամաս հասնել, փաստացի զրկված են ընտրելու հնարավորությունից:
Խնդիրը ինչ-որ չափ լուծված է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար. տեղամասերում լինելու է Բրայլյան կաղապարը եւ այս տարի առաջին անգամ բոլոր տեղամասերում կլինի ոսպնյակ, որը կօգնի թույլ տեսողությամբ մարդկանց:
Ավելի վատ վիճակում են մարզերի ընտրատեղամասերը: «Փարոս» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանի խոսքով, ամբողջ հանրապետությունում ընտրատեղամասերի 20 տոկոսն է մատչելի. - «Անցյալ տարի խորհրդարանական ընտրությունների ժամանակ երեք մարզերում 100 տեղամասեր մատչելի դարձրինք, բայց ցավով պիտի նշեմ, որ կառուցված թեքահարթակները վտանգավոր են կիրառելու համար, չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին»:
Բանախոսները նշեցին, որ տեղամասերի նախագահները վստահեցրել են, որ ընտրությունների օրը բերելու են շարժական թեքահարթակներ, սակայն դրանք կրկին հարմար չեն համանդամություն ունեցող անձնաց համար: