Роснефть-ը եւ ExxonMobil-ը կհամագործակցեն

Роснефть-ի նավթավերամշակման գործարանը ռուսաստանյան Աչինսկ բնակավայրի մոտ, արխիվ

Ռուսական պետական Роснефть ընկերությունը ստորագրել է շահավետ համաձայնագիր ամերիկյան էներգետիկ հսկա ExxonMobil ընկերության հետ:

Երեկ ստորագրված փաստաթղթով ExxonMobil-ը թույլտվություն է ստանում արկտիկական 7 կետերում իրականացնել նավթի արդյունահանում, փոխարենը` հնարավորություն է ընձեռվում Роснефть-ին էներգետիկ նախագծեր իրականացնել Ալյասկայում: