Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը այսօր Շիրակի մարզում էր։ Նա նախ հանդիպել էր արթիկցիների հետ, հետո այցելեց Գյումրի։
Գյումրիի դրամատիկական թատրոն թեկնածուն եկավ ոստիկանների ուղեկցությամբ եւ կիսադատարկ դահլիճում հանդիպեց ընտրողների հետ։
Իր ելույթում Հայրիկյանը նշեց, թե հույս չուներ, որ առողջությունը կների, որ գա Գյումրի, բայց լրացուցիչ ցավազրկողներ ստանալուց հետո այնուամենայնիվ որոշել է գալ։
«Դուք իմ օգնությամբ կունենաք մի լծակ, որի միջոցով հետագայում արդեն ոչ թե ես կամ որեւէ այլ պաշտոնյա պետական, այլ դուք կկարողանաք ձեր ցանկալի ձեւով, ձեր իրական հնարավորություններին համապատասխան կերտել ձեր կյանքը», - դիմելով ընտրողներին՝ խոստացավ նախագահի թեկնածուն, - «Ավելի կոնկրետ՝ 6 ամսվա ընթացքում ես նախաձեռնում եմ սահմանադրական բարեփոխումների գործը, Հայաստանում վերացվում է նախագահի պաշտոնը իր ամբողջ ապարատով, պետությունը ունենում է ժողովրդի կողմից ընտրված վարչապետ եւ փոխվարչապետ»։
Իր դեմ իրականացված մահափորձից խոսելով՝ Հայրիկյանը հայտարարեց․ - «Եթե ես լինեի կողմնակի թեկնածու, ես չլինեի գնդակահարվողը, իմ առաջին հակազդեցությունը կլիներ այս՝ ահաբեկիչներ, դուք ցանկացաք սպանել այն մարդուն, ով ամենավտանգավո՞րն էր ձեզ համար, մեր ժողովրդի թշնամիներ։ Ուրեմն իմ պարտքն է սատարել այդ մարդուն։ Բայց մեր քաղաքական գործիչները վաղը նույնիսկ պիտի ասեն՝ Հայրիկյանը չարաշահեց իր վրա կրակելը։ Իմ վրա կրակելը, ոչ թե մեր ազգի վրա կրակելը։ Իսկ իմ վրա կրակում են 40 տարուց ավելի, եւ այդ կրակոցներից ոչ մեկը Պարույր Հայրիկյանի վրա չի արձակված, արձակված է Պարույր Հայրիկյանի գաղափարների վրա»։
Հայրիկյանը նաեւ քննադատեց իրեն քննադատող մյուս թեկնածուներին․ - «Քաղաքական գործիչ, թեկնածու ասում է՝ դեռ պիտի պարզենք․․․ որովհետեւ եթե ընդունի, որ դա մահափորձ է․․․ եթե Հայրիկյանը սպանված լիներ, շատ լավ էր։ Վայ, կասեին, մեր ազգային հերոսը, կամ ինչպես իրենք արդեն ասում էին, անկախության խորհրդանիշը սպանվեց։ Բայց որ չի սպանվել՝ ես պիտի վերաբերմունք դրսեւորեմ, չէ՞, ես իր մրցակիցն եմ։ Փաստորեն ես ու տեռորիստը միասին Հայրիկյանի դեմ ենք պայքարում։ Ես՝ Սերժ Սարգսյանս, եւ Հայրիկյանի վրա կրակողը՝ երկուսս էլ ուզում ենք, որ Հայրիկյանը նախագահ չդառնա։ Էդ ինչի՞ պիտի հանգեցներ։ Սպասիր ես կանգ առնեմ, ես տեռորիստի հետ չեմ, Հայրիկյանը այն մարդն է, ում շնորհիվ ես դարձել եմ Հայաստանի Հանրապետության նախագահ։ Հայրիկյանը չլիներ, կա՞ր անկախ Հայաստանը․․․ ես ինչի՞ նախագահը պիտի դառնայի»։
Պարույր Հայրիկյանը նաեւ ներկայացրեց, թե միասնական թեկնածուով հանդես գալու դեպքում ինչպիսի թվային առավելությամբ կկարողանային հաղթել․ - «Րաֆֆի Հովհաննիսյան, Պարույր Հայրիկյան, Հրանտ Բագրատյան՝ առանձին առանձին նրանց ստացած տոկոսները գումարում էինք իրար ստացվում էր 40 տոկոս։ Սերժ Սարգսյանինն էլ 50-ից ավելի։ Եվ երբ մենք նույն մարդկանց, ում որ հարցրել էինք՝ ում կտաք ձեր ձայնը, եւ ստացվել էր մոտավորապես այդ 40 տոկոսը, երբ ասում էինք իսկ ինչպե՞ս կվարվեք դուք, եթե այս թեկնածուները միանան իրար եւ միասնական ճակատով հանդես գան, անսպասելի թիվ էր ստացվում՝ 70 տոկոսը կտան այս թիմին։ Դա տեսնելով ես հիվանդանոցից խոսում եմ Րաֆֆիի հետ, խոսում եմ Հրանտի հետ Բագրատյան։ Եվ իրենք ասում են՝ այս երկու օրը զբաղված ենք, վաղը կգանք։ Ասում եմ՝ լսեք, կարեւոր բան կա ձեզ ասելու։ Իրենք՝ լավ, կգանք, մի երկու օր էլ սպասի։ Բայց ընտրություններն անցնում են, ժամանակն անցնում է, մինչդեռ պիտի այդ գործը իրականացվի։ Չէ՞ որ Հայրիկյանի առաջարկածը շատ հասարակ բան է՝ կամ միասին հաղթում ենք, կամ առանձին առանձին պարտվում»։