Վահան Տերյանի անձնական արխիվը բանաստեղծի մահվանից հետո հայտնվել էր բանաստեղծի մտերիմներից Պողոս Մակինցյանի մոտ: Վերջինիս գնդակահարությունից հետո` 1938 թվականին արխիվը պահվում էր նախ իր կնոջ, ապա դստեր` Անահիտ Մակինցյանի մոտ` Մոսկվայում:
Տասնամյակներ շարունակ գործադրված ջանքերը` մեր մեծագույն քնարերգուի արխիվը Հայաստան տեղափոխելու ուղղությամբ, հաջողության չէին հասնում, իսկ հիմա պարզվում է, որ այն արդեն 2-3 տարի է, ինչ Հայաստանում է` «Տերյան» մշակութային կենտրոնում:
Կենտրոնի գործադիր տնօրեն Լիլիթ Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Անահիտ Մակինցյանն իրենց է վստահել արխիվը, որովհետեւ իր (Լիլիթ Մելիքյանի) եղբայրը Մակինցյանի ծոռնուհու ամուսինն է:
«Ինքը [Անահիտ Մակինցյանը] երկար տարիներ փնտրել է, թե ում կարող էր հանձնել [Տերյանի արխիվը]: Ինքը ուզում էր, որ այն, ինչ կտա, պահպանվի եւ հրատարակվի գրագետ ձեւով», - նշեց Մելիքյանը` արխիվի նյութերը հրատարակելու առնչությամբ հավելելով. - «Մենք պարբերաբար պետք է տերյանասերներին զարմացնենք: Մենք մի փոքր բրոշյուր ենք ունենալու, որտեղ կան Տերյանի խոսքերը որոշ լուսավոր մարդկանց մասին: Մենք ամբողջովին ոչ մի նամակ չենք հրատարակելու»:
Հարցին, թե ինչո՞ւ ամբողջությամբ չեն հրատարակելու, Լիլիթ Մելիքյանը պատասխանեց. - «Որովհետեւ դա եղել է Տերյանի ցանկությունը: Ամեն նամակի վերջում գրված է` «Այրիր կարդալուն պես»: Ինչքանո՞վ մենք իրավունք ունեն հրապարակենք այդ նամակը»:
Նրա խոսքով` առաջիկայում պատրաստվում են բանաստեղծի արխիվային նյութերը հրատարակել հարյուրավոր բրոշյուրներով: