Իններորդ ամիսն է, ինչ Հայաստանի երիտասարդ քաղաքացին Ճապոնիայից գնած MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենան վրացական սահման հասցնելու դիմաց վճարումից հետո վիճարկում է Հայաստանի մաքսային ծառայության գործելաոճը:
Վարչական դատարանում առկա պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2010 թվականից մինչեւ 2012-ի օգոստոսը 55 700-ից ավելի ավտոմեքենաներ մաքսազերծվել են «հսկիչ գների» մեթոդով՝ ստիպված են եղել վճարել ավելի բարձր մաքսատուրք:
Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող Սերգեյ Գրիգորյանի դատական հայցը կարող է նախադեպ հանդիսանալ տասնյակ հազարավոր քաղաքացիների համար: Տվյալ դեպքում մաքսայինը ուսանողից պահանջել է 2000 դոլարով ավելի մաքսատուրք: Իրավաբանը հրաժարվել է կատարել մաքսայինի պահանջը, չի վճարել, իր պնդմամբ` չհիմնավորված մաքսատուրքը: 2012-ի մայիսին մեքենան հանձնել է մաքսատանը կից պահեստին՝ մինչեւ դատարանը որոշում կկայացնի: Վարչական դատարանում երեքշաբթի օրը ավարտվեց մաքսային մարմինների հետ չկարգավորված խնդիրները ներառող հայցի քննության նախապատրաստական փուլը:
Մաքսայինի ներկայացուցիչը երեկ չներկայացրեց դատարանի պահանջած մեքենաները էժան մաքսազերծելու երեք վարույթները: Մաքսային ծառայության իրավաբանական վարչության ավագ տեսուչ Սամվել Օհանյանը տեղյակ չէր, թե պետական մարմնի պաշտոնական պատասխանի հիմքում ո՞ր հանգամանքն է` մաքսայինը մեկ առ մեկ ուսումնասիրե՞լ է 2010 թվականի հունվարի մեկից 2012 թվականի օգոստոսը 314 մեքենաներն ավելի էժան մաքսազերծելու գործերը, թե՞ ընդհանրապես ոչինչ չի ուսումնասիրել:
Հայցվոր Սերգեյ Գրիգորյանի փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանին հայտնեց, որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով անհրաժեշտ փաստաթղթերը մաքսայինից ստանալու դեպքում պատրաստ է ուսումնասիրել համապատասխան գործերը՝ ապացույցներ ներկայացնելու նպատակով: Դատավոր Արծրուն Միրզոյանը ճշտեց՝ այսինքն փաստաբանը կուսումնասիրի՞ բոլոր 314 գործերի վարույթները:
«Հաստատելու ենք փաստը, որ նաեւ այլ անձինք են եղել, որոնք մեքենան վարել են մինչեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը… այդ գործերից որեւէ մեկով հնարավոր է, որ լինի այդպիսի ապացույց: Հարգելի դատարան, ես արդեն մոտ 1 ժամ, 20 րոպե է խոսում եմ այս բանի մասին, սա շատ պարզ բան է: Մաքսային մարմինը տեղեկատվությունը պարտավոր է տրամադրել հանրությանը, առավել եւս փաստաբանին, եթե փաստաբանական հարցում է ներկայացվել: Մաքսային մարմինը թաքցրել է այդ տեղեկատվությունը», - հայտարարեց Գրիգորյանը:
Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչն առարկեց հարկադիր կատարման ծառայության միջոցով անհրաժեշտ ապացույցներ ստանալու միջնորդության կապակցությամբ` անիմաստ համարելով միջնորդությունը: Դատարանը ձեռնպահ մնաց հարկադրաբար մաքսայինից այս գործի համար կարեւոր փաստաթղթեր ստանալ, մերժեց միջնորդությունը:
Մաքսազերծման «գործարքի գնի» մեթոդը համարվում է առաջնային, բայց գործում առկա պաշտոնական տեղեկատվության համաձայն` 2010 թվականի հունվարից մինչեւ 2012 թվականի օգոստոսը մաքսային ծառայությունը 55 747 ավտոմեքենաներից միայն 314-ի մաքսային արժեքն է հաշվարկել «գործարքի գնի» մեթոդով, մնացած դեպքում կիրառվել է, այսպես կոչված «հսկիչ գների մեթոդը»: Հետաքրքիր է, թե ովքե՞ր են այդ արտոնյալները, որոնց ավտոմեքենաները մաքսազերծվում են ցածր գնով:
Պետեկամուտների կոմիտեն ի սկզբանե իրավաբան ուսանողի ավտոմեքենան «գործարքի գնի» մեթոդով՝ ավելի էժան մաքսազերծելուց դեռ անցյալ տարվա մայիսին հրաժարվել է՝ պատճառաբանելով, թե ներկայացված չեն բոլոր ծախսերի մասին վկայող փաստաթղթերը:
Հայցվորը պնդեց, որ մեքենան Հայաստանի սահման հասցնելու համար անհրաժեշտ բոլոր ծախսերը ներկայացված են, մինչդեռ Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչը հայտարարեց, թե չկա մեքենան նավից ցամաք հասցնելու ծախսը վկայող տեղեկանքը, բայց նաեւ չներկայացրեց բեռնաթափման ծախսի մասին վկայող որեւէ փաստաթուղթ:
«Նման ծախս չի կարող արվել, որովհետեւ նավով տեղափոխելու դեպքում, բնականաբար, նավից ավտոմեքենան պետք է տեղափոխվեր ցամաք, ցամաքից մինչեւ այն վայրը, որտեղ հանձնում են կողմին», - ասաց նա:
Բայց դատավորի հարցերից պարզվեց, որ հայցվորը վճարել է մեքենան Ճապոնիայից վրացական նավահանգիստ հասցնելու համար պահանջված բոլոր ծախսերը, եւ մեքենան նավից իջեցնելու ծախսի պահանջ հայցվորին պարզապես չի ներկայացվել:
«Մաքսային մարմնի տրամաբանությունից հետեւում է, որ մենք պետք է ներկայացնեինք փաստաթղթեր այնպիսի ծախսերի մասին, որոնք չենք կատարել», - հակադարձեց փաստաբան Վահե Գրիգորյանը:
Դատավորը հայտարարեց` քանի որ Պետեկամուտների կոմիտեն պնդում է, որ հայցվոր կողմը չէր կարող մեքենան նավից իջեցնելու ծախս կատարած չլիներ, ուրեմն հենց Պետեկամուտների կոմիտեն էլ պարտավոր է ապացուցել, որ հայցվորը նման ծախս կատարել է:
Այս գործի հանգուցալուծումն ակնկալվում է փետրվարի 22-ին նշանակված դատական նիստի ընթացքում: