Հայաստանի զինուժը լիովին վերահսկում է իրավիճակը Տավուշի սահմանագոտում

Հայ զինվորը դիրքերում, արխիվ

Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Չինարի գյուղերի հատվածում տեղի ունեցած կրակոցների կապակցությամբ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ իրավիճակը Հայաստանի Զինված ուժերի կողմից լիովին վերահսկվում է:

«Ձեռնարկված են բոլոր քայլերը՝ հակառակորդի հրոսակների աճպարարությունը զսպելու համար», - փոխանցում է Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հաղորդագրությունների համաձայն` երեկ Ադրբեջանի զինուժը գնդակոծության է ենթարկել Տավուշի մարզի մի շարք գյուղեր, հայկական կողմից վիրավորվել է մի պայմանագրային զինծառայող։