Ադրբեջանի արտգործնախարարը Նյու Յորքում է

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում, արխիվ

Երեկ Նյու Յորքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 67-րդ նստաշրջանի նախագահ Վուկ Երեմիչի հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտությանը:

Այսօր Մամեդյարովը մասնակցելու է «Զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց պաշտպանությունը» թեմայով քննարկմանը: