Նա պատրաստ է ետ վերցնել դիմումը, եթե ընդդիմադիր թեկնածուները միավորվեն։ ԼՐԱՑՎԱԾ
Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը կիրակի օրը դիմեց Սահմանադրական դատարան՝ փետրվարի 18-ին նշանակված նախագահական ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու հարցով։
Հայրիկյանը Սահմանադրական դատարան ժամանեց ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ: Ինչպես եւ նախապես հայտարարել էր իր ֆեյսբուքյան էջում, նա ժամը 15։30 գտնվում էր դատարանի առջեւ եւ մոտ 15 րոպե անց մտավ դատարանի շենք՝ ներկայացնելու դիմումը։
Մինչ դիմումը հանձնելը նախագահի թեկնածուն հայտարարեց, որ ժամանակին որոշել էր դա չանել, քանի որ կարծում էր արագորեն կապաքինվի, բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, ինքը սխալ էր: Նա ասաց, որ հունվարի 31-ին իր դեմ կատարված մահափորձից հետո հիվանդանոցում անցկացրած 10 օրերը համարում է կորցրած, ինչն էլ էականորեն ազդել է իր վարկանիշի վրա:
«Այդ օրը արդեն մենք ունեինք հիմնավոր թեկնածու համարվելու բավական բարձր մակարդակ։ Այս դեպքը, եթե կան մարդիկ, որ կարծում են՝ նպաստեց, պիտի ասեմ, որ այդպես չէ։ Ընդհանրապես, երբ դու որեւէ աշխատանքի համար վարպետ ես փնտրում, երբ տեղեկանում ես, որ այդ վարպետդ վատառողջ է, նրանից հրաժարվում ես։ Այնպես որ, կատարվածը գուցե իմ մասին խոսակցություններին նպաստեց, բայց իմ՝ որպես նախագահի թեկնածու, վարկանիշին չնպաստեց», - ասաց «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդը։
Նախօրեին տարածած հայտարարությունում Պարույր Հայրիկյանը նշել էր, որ պատրաստ է իր դիմումը ետ վերցնել միայն մեկ պայմանով՝ եթե առաջիկա երկու օրերի ընթացքում ընդդիմադիր թեկնածուները միավորվեն. խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի մասին է:
Հայրիկյանի խոսքով՝ միասնական թեկնածուն հաղթելու ավելի մեծ շանսեր կունենա, քան եթե ընտրությունների գնան առանձին։
«Եթե կայանա մեր այդ համագործակցությունը, այդ դեպքում ես կարող է հաշվի առնելով այն դժվարությունները, որ այս հետաձգման պատճառով պիտի առաջանան, համարեմ, որ իմ անհավասար մասնակցությունը ընտրապայքարին փոխհատուցվում է նրանով, որ ես այս պահից թիմով եմ ներկայանալու։ Եթե ոչ, ես պարտավոր եմ օգտվել Սահմանադրությամբ ինձ տրված իրավունքից», - այսօր հայտարարեց նախագահի թեկնածուն։
Միաժամանակ, նա ասաց, որ հետեւել է իր կոչի արձագանքներին՝ դրանք լավատեսություն չեն ներշնչում:
«Հաշվի առնելով առաջին արձագանքները իմ հրապարակային այդ կոչին՝ հրապարակային որեւէ լուրջ արձագանք դեռ չեք տեսել, հետեւաբար, ես պիտի ազնիվ լինեմ ձեզ հետ, առայժմ լավատեսություն ներշնչող շատ քիչ բան կա», - նշեց Հայրիկյանը։
Դատարանում մոտ կես ժամ մնալուց հետո նախագահի թեկնածուն հայտարարեց, որ իր դիմումն ընդունվել է։ Ինչ վերաբերում է որոշմանը, ապա, Հայրիկյանի խոսքով, այն պետք է դրական լինի, քանի որ ակնհայտ է, որ իր համար անհաղթահարելի խոչընդոտներ են եղել:
Հայաստանի Սահմանադրությունը ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու հնարավորություն տալիս է թեկնածուի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում:
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ այժմ դիմումը գտնվում է ուսումնասիրման փուլում: Դատարանը պետք է երկու որոշում կայացնի, մեկը՝ գործը քննության ընդունելու վերաբերյալ, իսկ հետո արդեն բուն որոշումը կկայացվի: Քննության ընդունելու որոշումը պետք է կայացվի 24 ժամվա ընթացքում, իսկ վերջնական որոշումը՝ չորս օրվա ընթացքում:
«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք այդ չորս օրերի ընթացքում Հայրիկյանը կարո՞ղ է դիմումը ետ վերցնել, Հարությունյանը պատասխանեց. - «Ոչ, ըստ օրենքի՝ միայն իր կամքից կախված չէ։ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 33 հոդվածը սահմանում է, որ դատարանը երբ գործը քննության ընդունեց եւ սկսեց քննության պրոցեսը, նույնիսկ եթե դիմողը ցանկանա ետ վերցնել, դատարանը, ելնելով հարցերի հանրային կարեւորության աստիճանից, կարող է շարունակել գործի քննությունը եւ ըստ էության որոշում կայացնել: Այսինքն, դիմողի բացարձակ կամարտահայտումը մինչեւ գործի քննության սկսելն է եւ ոչ թե նաեւ հաջորդ օրերին»։
Միասնական թեկնածու չունենալու դեպքում Պարույր Հայրիկյանը չի նահանջի: Նա ասաց, որ հատուկ ծրագիր է մշակել, որը կաշխատի անգամ այդ դեպքում: