Ազգային անվտանգության ծառայությունից այսօր հայտարարեց, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են «Երեւան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված 1966 թ. ծնված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը եւ 1972 թ. ծնված Սամվել Արամայիսի Հարությունյանը»:
ԱԱԾ-ի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն` Պողոսյանը եւ Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ: ԱԱԾ-ն ստուգում է հանցագործության շարժառիթները:
Մահափորձից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժում ստացող նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ԱԱԾ-ի հրապարակած ձերբակալվածների լուսանկարներով ճանաչե՞լ է իր դեմ մահափորձ իրականացնողին:
«Այս դեպքի հետ կապված ես հրապարակային որոշ բաներ ասել եմ` նաեւ մոլորեցնելու համար նրանց, ովքեր շահագրգռված են: Այնպես որ գործի մանրամասների վերաբերյալ հրապարակային ասածներից ոչ մեկը, ոչ անցյալում ասած, ոչ հիմա, խնդրում եմ հիմնավոր չհամարել, որովհետեւ ես ունեմ իմ նկատառումները կապված գործի հետ: Ամեն ինչ ճշմարտացի ասվում է այնտեղ, որտեղ գործը գործնականորեն է քննարկվում: Այնպես որ ներողամիտ եղեք, այս պահին դրա մասին խոսել չեմ ուզում, որպեսզի ասեմ միայն ճշմարտությունը», - պատասխանեց Հայրիկյանը:
Հայրիկյանի խոսքով` ձերբակալվել են մահափորձ կատարողն ու նրան անմիջականորեն օգնողը:
«Այսինքն առայժմ գործիքներն են բացահայտված: Պատվիրատուի մասին դեռ խոսք չկա», - ասաց Հայրիկյանը:
Հարցին, թե սպասո՞ւմ էր, որ այդքան շուտ կբացահայտվեր մահափորձ կատարողների ինքնությունը, Հայրիկյանը պատասխանեց. - «Եվ սպասում էի, եւ ոչ: Սպասում էի, որովհետեւ գիտեի, որ նյութերը շատ են, չէի սպասում, որովհետեւ ընդհանրապես այսպիսի գործերը աշխարհի բոլոր երկրներում ձգձվում են: Ուրախ եմ, որ ինչ-որ բան արդեն հասել են: Դեռ որեւէ քննչական գործողություն չի կատարվել լրացուցիչ»:
Հայրիկյանը ասաց, որ մահափորձի օրը ինքը նկատել է մեկ ավտոմեքենա եւ մեկ մարդ. - «Թե մեքենայում քանի հոգի կար, դժվար է ասել», - ասաց նա:
Անդրադառնալով իր այն պնդմանը, թե կրակողը «ոչ հայկական դիմագծեր ուներ», Հայրիկյանը ասաց. - «Ես կարծեմ, նույնիսկ ասել էի` եվրոպական դիմագծեր: Բոլոր երկրներում սեւ գործը կատարողները լինում են տեղացի մարդիկ: Այդպես ընդունված է: Հիմա արդեն կարող ենք ասել` քննությունը կփորձի պարզել, բայց քննությունն էլ կարող է ինչ-որ սահմանով պարզել. կախված է, թե պատվիրատուն որքանով է պատրաստած: Քաղաքական պատվեր տվողները սովորաբար աշխատում են այնպես անել, որ քաղաքական պատվերը հստակ չերեւա»:
Նախագահի թեկնածուն ասաց, որ այսօր իր գործընկերների հետ քննարկելու է ընտրությունները հետաձգելու համար Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու հարցը:
«Տարբերակները շատ են: Այսպես ակնհայտ է, որ ես քարոզարշավի չեմ մասնակցում, չեմ կարող մասնակցել, նաեւ բժիշկներն են արգելում... մոտ հինգ տարբերակ կա, որ մենք պիտի քննարկենք հիմա եւ եզրակացության հանգենք այդ տարբերակների քննարկումից, որովհետեւ եթե չես մասնակցում քարոզարշավին, նշանակում է` դու չես կատարում թեկնածուի պարտականությունները», - ասաց Հայրիկյանը:
Հարցին, թե ո՞ր տարբերակին է ավելի շատ հակված, թեկնածուն պատասխանեց. - «Ավելի շատ հակված է նրան, որ «մարդիկ իրենց «դիշովի» ամբիցիաներից հրաժարվեն եւ հասկանան, որ այսօր մի քանի հայ մարդկանցից է կախված հայ ժողովրդի զարգացման հետագա ընթացքը: Այդ դեպքում երրորդ տարբերակը ուժի մեջ կմտնի, Հայրիկյանը ոչ մի բան չի փոխի, դաշինք կկազմի այն ուժի հետ, որը կընդունի Հայրիկյանի ծրագրի գոնե մի կետը` կատարյալ ժողովրդավարության մոդելը պարտավորություն կստանձնի եւ գոնե այդ ծրագրով ես կգնամ առաջ ու կհաղթենք մենք, ում հետ էլ որ միանամ` ընդդիմության դաշտը կլինի, թե իշխանական, ու մենք կունենանք արդար ընտրված նախագահ», - ասաց Հայրիկյանը:
Ավելի ուշ` աշխատանքային օրվա ավարտին, Սահմանադրական դատարանից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ իրենք նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանից դիմում չեն ստացել:
Հայրիկյանին բուժող բժիշկը նրա առողջական վիճակը բավարար է գնահատում: