Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են

Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանա­պարհ­ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փակ են Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզի Սոթք - Քարվաճառ,Վերին Գետաշեն - Մադինա ավտոճանապարհները։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմին­դա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստելատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար` ան­վա­շղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: