Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հինգշաբթի օրը հայ-ադրբեջանական հակամարտության մասին պատմող «Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիսլիին նախագահական թոշակից զրկելու հրամանագիր է ստորագրել։
Հրամանագրում ասվում է, որ որոշումը կայացվել է ղեկավարվելով Ադրբեջանի հանրապետութան սահմանադրության 109 հոդվածի 32-րդ կետով եւ հաշվի առնելով հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում փախստական դարձած ադրբեջանցիների դիմումները, քանի որ Աքրամ Այլիսլին իր քննադատությամբ լի ստեղծագործությամբ «խեղել է» Ադրբեջանի պատմությունը։
Մեկ այլ հրամանագրով Ադրբեջանի նախագահը Աքրամ Այլիսլիին զրկել է Ժողովրդական գրողի կոչումից։
Վեպում զուգահեռներ են տարվում 1919թ. Ագուլիսում հայերի կոտորածի եւ 1988թ-ին Սումգայիթում ու Բաքվում հայերի ջարդերի միջեւ, եւ ադրբեջանցիներն ու թուրքերը մեղադրվում են անմեղ հայերի ոչնչացման, վայրագությունների մեջ։