Վրաստանում նոր թափ են հավաքում նախագահի եւ նրա ընդդիմադիր վարչապետի միջեւ տարաձայնությունները։
Վերջին խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստացած «Վրացական երազանքը» հիմա էլ ըստ էության թույլ չի տալիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ամենամյա ուղերձ հղել խորհրդարանում՝ պահանջելով, որ մինչ այդ նախ բարեփոխվի Սահմանադրությունն ու կրճատվեն նախագահի լիազորությունները։
Վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանքը», մասնավորապես, առաջարկում է փոփոխություններ մտցնել երկրի մայր օրենքում ու զրկել նախագահին առանց խորհրդարանի համաձայնության կառավարությունը լուծարելու իրավունքից։ Մեծամասնության ներկայացուցիչները պնդում են, թե այս իրավունքով նախագահն ըստ էության դառնում է բռնապետ, ով կարող է ցանկացած պահի իր քմահաճույքով նոր կառավարություն ձեւավորել։
«Քանի դեռ այս դրույթը չի փոխվել՝ Սաակաշվիլին խորհրդարան չի գա»,- այսօր գրեթե վերջնագրի լեզվով հայտարարել է մեծամասնության ներկայացուցիչ, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին ու հավելել․ - «Իհարկե, մենք հարգում ենք Վրաստանի Սահմանադրությունը, այդ թվում՝ խորհրդարանում ելույթ ունենալու նախագահի իրավունքը, միեւնույն ժամանակ, սակայն, մենք նաեւ մեզ ենք հարգում եւ ուզում ենք, որ նախագահի ելույթը հնչի այնպիսի խորհրդարանում, որն ունի համապատասխան լիազորություններ, եւ ոչ թե ընդամենը մարդկանց մի խումբ է, որոնց որոշումները նախագահը կարող է միանձնյա փոփոխել»։
Նշենք, որ վերջին ընտրություններից հետո խորհրդարանում մեծամասնություն ստացած «Վրացական երազանքն» այսօր ըստ էության ավելի քան 90 ձայն ունի եւ կարող է հաղթահարել նախագահի կողմից օրենքների վրա դրված արգելքը՝ վետոն, սակայն Սահմանադրության բարեփոխման համար նրանց, այդուամենայնիվ, անհրաժեշտ է նաեւ Սաակաշվիլիի աջակիցների օգնությունը՝ առնվազն 9 քվե։ Անհրաժեշտ այդ համաձայնությունը տալու համար Սաակաշվիլիի թիմն իր հերթին է պահանջներ ներկայացնում ընդդիմադիրներին՝ նրանք եւս առաջարկում են փոփոխել Սահմանադրությունը եւ ամրագրել՝ Վրաստանի կառավարությունը այսուհետ պարտավոր է միայն ու միայն արեւմտամետ արտաքին քաղաքականություն վարել։
«Ես ուզում եմ փաստել՝ թե՛ նախագահը, թե՛ նրա աջակիցները պատրաստ էին այս հարցերի շուրջ բանավիճել, քննարկումներ անցկացնել, նախագահը պատրաստ էր վաղը գալ խորհրդարան եւ զեկույց ներկայացնել, սակայն,մեծամասնությունը, ցավոք, այսօրվա որոշմամբ ցույց տվեց, որ պատրաստ չէ քննարկման»,- ասում է խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն։
Թե ինչով կավարտվեն փոխադարձ այս վերջնագրերը՝ առայժմ դժվար է ասել։ Նախագահ Սաակաշվիլին կարծես թե ամենեւին էլ մտադիր չէ հեշտորեն զիջել դիրքերը։ Մասնավորապես, նախագահի աշխատակազմը հայտարարել է, թե չնայած խորհրդարանական մեծամասնության արգելքին՝ Սաակաշվիլին չի հետաձգի իր ելույթը։ Միայն թե այս անգամ երկրի նախագահը պատգամավորներին կդիմի ոչ թե խորհրդարանի ամբիոնից, այլ ազգային գրադարանից։
Ավելի վաղ վարչապետ Իվանիշվիլին հայտարարել էր, թե ամեն դեպքում չի հետեւելու ելույթին։
«Չեմ ուզում լսել նրա հերթական հիմարությունները», - ասել էր Բիձինա Իվանիշվիլին։