Ֆրանսիան ՄԱԿ-ին կոչ է անում ստանձնել Մալիի արշավը

Ֆրանսիացի զինծառայողները Մալիում, փետրվար, 2013թ.

Ֆրանսիան կոչ է անում ՄԱԿ-ին իր վրա վերցել աֆրիկյան Մալի պետությունում անցկացվող ռազմական արշավի իրականացումը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ֆրանսիայի դեսպանը նշել է, թե ճիշտ կլինի որքան հնարավոր է շուտ արշավը ձեւափոխվի ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության:

Անցած ամիս Ֆրանսիան ռազմական գործողություններ սկսեց Մալիում` մտավախություն ունենալով, որ իսլամիստները կարող են զավթել իշխանությունը իր նախկին գաղութում: