Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը վատացել է

Your browser doesn’t support HTML5

Հացադուլի 17-րդ օրը վատթարացել է Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը։ Թեկնածուն հացադուլի վայրում` Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առջեւ, անցել է անկողնային ռեժիմի։ Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Կամսար Բաբինյանը, այցելելով Ղուկասյանին, շտապ բուժօգնության ծառայության շուրջօրյա հերթապահություն սահմանեց։