Պարույր Հայրիկյանը Սահմանադրական դատարան չի դիմի

Your browser doesn’t support HTML5

Անցած շաբաթ մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը չի օգտվի իրեն վերապահված իրավունքից եւ չի դիմի Սահմանադրական դատարան` փետրվարի 18-ին նշանակված նախագահական ընտրությունները հետաձգելու պահանջով։ Այդ մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։ Հայաստանի նախագահի թեկնածուն «ուղղակի չի ուզում շահարկել» իր հետ տեղի ունեցածը։