Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան շատ լուրջ միջադեպ է անվանել Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված հարձակումը։
«Ընտրությունների նախաշեմին սա շատ լուրջ դեպք է։ Ես այն որպես մահափորձ չէի որակի, կարծում եմ` նախ հարկավոր է քննել մանրամասները։ Վստահ եմ, որ Հայաստանի իրավապահ մարմինները շատ արագ կպարզեն իրավիճակը եւ կգտնեն մեղավորներին», - ասել է Բորդյուժան։
Ազա Բաբայան, Մոսկվա