Նախագահի թեկնածուն ինքը պետք է որոշում կայացնի ընտրությունների հետաձգման հարցով։
Հինգշաբթի ուշ երեկոյան հարձակման ենթարկված Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանին այսօր առավոտյան վիրահատել են, նա արդեն վիրահատարանից տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:
Ինչպես լրագրողներին փոխանցեցին հիվանդանոց այցելած` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավորներ Վարդան Օսկանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը, վիրահատող բժիշկը հայտնել է, որ վիրահատությունը հաջող է անցել, գնդակը Հայրիկյանի ուսից հեռացրել են, հեմատոմաները` մաքրել: Հայրիկյանի ինքնազգացողությունը, ըստ պատգամավորների, բժիշկները գնահատում են նորմալ, թեեւ նա նարկոսից դեռ դուրս չի եկել: Բժիշկների վկայությամբ` շատ կարճ ժամանակահատվածում նա կգնա ապաքինման:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հետեւանքով փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների հետաձգման հնարավորության վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` ԱԻՄ-ի առաջնորդի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը ասաց, որ նախագահի թեկնածուն ինքը պետք է որոշում կայացնի այդ առնչությամբ։
«Երկուշաբթի օրը ասուլիս կտանք եւ ավելի մանրամասն կտեղեկացնենք», - նշեց փաստաբանը։ - «Դա որոշելու է Պարույր Հայրիկյանը` կապված իր առողջական վիճակի հետ»։
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը մանրամասնեց, որ վիրահատությունը տեղի է ունեցել ժամը 10։30, գնդակը հեռացրել են աջ անրակային փոսի փափուկ հյուսվածքներից։ Վիրահատությունը անցել է լավ, հիվանդի վիճակը բավարար է, հիմա նա գտնվում է քնկոտ վիճակում, մի քանի ժամից լրիվ կարթնանա։ Ցավեր չունի, գիտակցությունը նորմալ է։
Ըստ բժշկի, Հայրիկյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ մի քանի օր կմնա վերահսկողության տակ, ապա կտեղափոխվի ընդհանուր բաժին։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքա՞ն կտեւի ընդհանուր ապաքինումը, Գագիկ Մանուկյանը պատասխանեց. - «Առնվազն յոթից տասն օր»։