Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Սերժ Սարգսյանը այսօր գրեթե միեւնույն ժամանակ իրենց նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղան Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:
Երբ «Ժառանգության» առաջնորդի ավտոշարասյունը մտավ Չարենցավան, կանգ առավ դեպի քաղաքի կենտրոնական հրապարակ տանող ճանապարհին, որը փակ էր: Ոստիկանները փակել էին փողոցը նախագահ, Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանի այցի պատճառով: Սարգսյանը այդ պահին հանդիպում էր ունենում չարենցավանցիների հետ: Հովհաննիսյանը իջավ մեքենայից ու դեպի հրապարակ տանող ճանապարհն անցավ ոտքով՝ չմոռանալով բարեւել ճանապարհին պատահած յուրաքանչյուր մարդու:
Ողջունելով հրապարակում ծառայություն իրականացնող ոստիկաններին` նախագահի թեկնածուն հարցրեց, թե ինչպես շարունակի ճանապարհը: Այդ պահին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Չարենցավանի մշակույթի կենտրոնում հանդիպումներ էր ունենում կուսակիցների ու համակիրների հետ: Իսկ նախագահին տեսնելու եկած չարենցավանցիները հավաքվել էին հրապարակում: Հովհաննիսյանը նրանց հորդորեց ընտրել սեփական կամքով:
«Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, թե պատահակա՞ն է ստացվել իր այսօրվա այցը Չարենցավան՝ հաշվի առնելով նաեւ այն, որ այնտեղ էր Սերժ Սարգսյանը, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Մենք պատահականորեն ոչ մի բան չենք ընտրում, բայց ոչ էլ մեր գրաֆիկը կազմում ենք ուրիշների հղմամբ, մենք հետո իմացանք: Ես տեղյակ չէի, որ [Սերժ Սարգսյանը] ներկա էր, եթե ներկա լիներ իր երիտասարդ կուսակիցների կողքը, ես իրեն եւս բարի ընտրություն կմաղթեի եւ կկրկնեի իմ պահանջները իրենից` որպես գործող նախագահ, որ կամ պիտի իր ենթականերին կարգի հրավիրի, կամ օրենքով պիտի գնանք ընտրության, կամ էլ պայքարը կշարունակվի բոլոր եղանակներով»:
Չարենցավանցիների հետ հանդիպմանը «Ժառանգության» առաջնորդը հորդորեց անպայման մասնակցել ընտրություններին՝ նշելով, որ իրենց պայքարը կուսակցակռիվ չէ:
«Այս պայքարը, որի մեջ մենք գտնվում ենք, Սերժի եւ Րաֆֆիի պայքար չէ, Հանրապետականի եւ «Ժառանգության», «Բարգավաճի», ՀԱԿ-ի, Դաշնակցության, որեւէ մեկի կուսակցակռիվ չէ: Այս պայքարը մեզ համար է», - ասաց նա:
Թեկնածուն նաեւ պատասխանեց ներկաների` հիմնականում սոցիալական խնդիրներին վերաբերող հարցերին:
Հանդիպումից հետո Հովհաննիսյանը երկար քայլեց քաղաքով՝ չմոռանալով կարկանդակներ գնել ու հյուրասիրել նաեւ անցորդներին: Քայլելու ժամանակ էլ նա պատասխանում էր լրագրողների հարցերին: «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին` եթե Սերժ Սարգսյանը կատարի իր պահանջներն ու իսկապես ազատ ու արդար ընտրություններ լինեն, ի՞նչ կանի ինքը, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Եթե ազատ ու արդար ընտրություն լինի, մենք կունենանք նոր դե յուրե նախագահ քսան տարվա ընթացքում առաջին անգամ, եւ ես` որպես հանրային ծառայող կհամագործակցեմ բոլորի հետ: Եթե որեւէ խախտում կա, ժողովրդի իրավունքի հեգնանք, եւ դրա նախանշանները կան ամենուր, բացառվում է այդ հնարավորությունը»:
Հովաննիսյանը նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Արման Մելիքյանին, առաջարկեց միանալ իրենց պայքարին: Մելիքյանն, ավելի վաղ անդրադառնալով Հովհաննիսյանի, Պարույր Հայրիկյանի ու Հրանտ Բագրատյանի հավանական համախմբմանը, ասել էր, որ այս միավորումը ինքնին հարցականներ է առաջացնում «այդ թեկնածուների նախընտրական մրցապայքարին մասնակցելու մոտիվացիայի վերաբերյալ»: Նա կասկած էր հայտնել այս երեք թեկնածուների ընդդիմություն լինելու վրա:
«Ինքը կարող է եւս ունենալ այդ ռազմավարական մտածողությունը, որի համար ինքը ճանաչված է, նաեւ միանա ընդհանուր պայքարին», - ասաց Հովհաննիսյանը:
Բյուրեղավան քաղաքում Հովհաննիսյանը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: Բյուրեղավանցիներից ոմանք, սակայն, այլեւս ոչ ոքի չեն հավատում:
«Ով էլ լինի, նույնն է մնալու, 70-ն անց մարդ եմ, միշտ էլ ընտրել եմ, բայց էլ չեմ հավատում, մենակ խոսում են», - ասաց բյուրեղավանցիներից մեկը: